Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ապագա համաձայնագիրը չպետք է ավելի վատ լինի, քան Ամերիկայի և Իսրայելի միջև գործող հուշագիրը, որի շրջանակում Իսրայելն արդյունավետ օգնություն է ստանում Իրանի կողմից սպառնալիքի դեպքում: Այս մասին Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Միացյալ Նահանգների հետ անվտանգության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքային հանդիպման արդյունքներով։

Այս հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամները, որոնք մասնակցում են Ուկրաինայի և այլ պետությունների միջև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի մշակման և պատրաստման բանակցություններին, հայտնում է unian.net-ը։

«Այս համաձայնագիրը պետք է օրինակ լինի, հաշվի առնի Միացյալ Նահանգների իրական հնարավորությունները և Ուկրաինայի կողմից արդեն իսկ ստորագրված անվտանգության համաձայնագրերի լավագույն տարրերը»,- ընդգծել է Երմակը։

Մասնավորապես, հանդիպմանը քննարկվել են ապագա փաստաթղթի հիմնական տարրերը, արդեն կնքված ինը երկկողմանի անվտանգության համաձայնագրերի ուժեղ կողմերը և գործողությունների ալգորիթմը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային ռազմական օգնության մասին որոշում ընդունելուց անմիջապես հետո։

Ինչպես նշել է Երմակը, իրենք ամերիկացի գործընկերների հետ անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։

Նա հավելել է, որ համաձայնեցվել են գործողությունները նախապատրաստվելու հաջորդ փուլին, ինչը թույլ կտա առաջընթաց գրանցել փաստաթղթի նախագծի տեքստում։

«Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը չպետք է ավելի վատ աշխատի, քան Իսրայելի հետ ամերիկյան հուշագիրը, որը հաստատել է դաշնակիցների համատեղ գործողությունների արդյունավետությունն Իսրայելի վրա Իրանի զանգվածային հարձակումը հետ մղելու ժամանակ»,- ընդգծել է Երմակը։

Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
website by Sargssyan