Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած և խուլիգանության մեջ մեղադրվող երիտասարդին դաժանաբար ծեծի ենթարկելուց հետո, ազատ արձակելու փոխարեն, վարչախումբը նոր մեղադրանքներ է առաջադրել։

Հիշեցնենք՝ նախօրեին պատգամավորներն ու փաստաբանները տեղեկություն էին հայտնել, որ Սամվել Վարդանյանին աննախադեպ խոշտանգման են ենթարկել. ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ոստիկանները հեռացել էին մեքենայից, և դիմակավորված ինչ-որ անձինք խոշտանգել, վիրավորել, հայհոյանքներ էին տվել նրան։

Դեպքի կապակցությամբ արտահայտվել էր նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը, բայց փաշինյանական վարչախումբը, մեղավորներին պատժելու փոխարեն, որոշել է կալանավորել Սամվել Վարդանյանին։

Մի կողմից՝ գործող վարչախմբի այս անօրինակ դաժանությունը անտրամաբանական է թվում, բայց իրականում խորքային առումով Փաշինյանը որևէ այլ տարբերակ չունի, քան ընդդիմախոսների նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսնելը։ Հատկապես վերջին շրջանում իշխանության նկատմամբ ատելությունն ավելի քան սրվել է հասարակության մեջ։

Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ եթե թիմակիցներն անընդհատ հայտնվեն նման իրավիճակներում, երբ մարդիկ իրենց պարզապես մտածածը կասեն նրանց դեմքին, կարճ ժամանակահատվածում գործող իշխանությունները կարող են կանգնել կազմալուծման շեմին, ուստի և հրահանգավորված ու կազմակերպված դաժան հաշվեհարդարների միջոցով փորձում են վախեցնել հանրությանը՝ յուրաքանչյուրին ներշնչելով, որ ՔՊ-ական պատգամավորի մասին սեփական կարծիքն արտահայտելու պարագայում, իրենք էլ կարող են հայտնվել նույն Սամվել Վարդանյանի վիճակում, իսկ այդպիսի պայմաններում ոչ բոլորն են պատրաստ դաժան ծեծ ու նվաստցումներ կրել գործող վարչախմբի դեմ պայքարում։

Նիկոլ Փաշինյանը վաղուց թքած ունի բոլոր տեսակի ժողովրդավարական դրսևորումների, զեկույցների, միջազգային և տեղական իրավապաշտպանների քննադատությունների վրա, նրան պետք է ամեն գնով պահպանել իր իշխանությունը, իսկ դրա համար բռնապետությունն ամենացածր գինն է, որ նա պատրաստ է վճարել։

Տաթև Ասատրյան

Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
website by Sargssyan