Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ

Նախօրեին Ոսկեպարում և Տավուշի մարզի մյուս գյուղերում Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից հետո ակնհայտ էր, որ գործող իշխանությունը փորձում է կրկին մոլորեցնել այդ գյուղերի դյուրահավատ բնակիչներին և խաբելով առաջ տանել սեփական նարատիվներն ու ցանկությունները։

Պարզվում է՝ Փաշինյանը Ոսկեպարում մի բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ, լրիվ հակառակն ասել։ Մի գյուղում գյուղացիներին ասել է,որ Բերքաբերի մի կտորը՝ 850 հեկտար հողը, փոխարինելու են Ոսկեպարի ներքին հատվածով, իսկ հակառակորդը գետից այս կողմ չի անցնի։

Բերքաբերում էլ ասել է. «Դուք ձեր հողի տերն եք, ոչ մի զիջում չի լինելու»։

Պահեստազորի գնդապետ, Ոսկեպարում բնակվող Միհրան Մախսուդյանի խոսքով՝ իրենց համար հիմա անհասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածն է ավելի ճշմարիտ։ Ինչպես սովորաբար լինում է գործող իշխանությունների դեպքում, Փաշինյանը կարող է երկու գյուղերի գյուղացիներին տարբեր բաներ ասելով երկու դեպքում էլ ստել։

Իրականն այն է, թե նա ինչ է պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ։ Ըստ էության, հաշվի առնելով Ոսկեպարում և Տավուշի այլ գյուղերում սկիզբ առնող ընդդիմադիր լայն շարժումը, գործող իշխանությունները փորձում են առժամանակ հանգստացնել իրավիճակը, ըստ ամենայնի՝ պայմանավորվածության հանգելով նաև Ադրբեջանի հետ։ Փափուկ բարձ են դնում գյուղացիների գլխի տակ՝ սեփական ծրագրերն առաջ տանելու և ինչ-որ պահի Տավուշի բնակչությանը պարզապես փաստի առաջ կանգնեցնելու համար։

Ընդամենը մեկ օրվա ընթացքում երկու տարբեր բան հայտարարելը Փաշինյանի դեպքում ամենևին անսպասելի չէ։ Նա բազմիցս ապացուցել է, որ կարող է խաբել, ստել և կեղծել՝ հանուն սեփական իշխանության պահպանման։

Թամարա Վիրաբյան

70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
website by Sargssyan