Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունները անընդհատ «կատարելագործում» են ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների գործիքակազմը՝ իրենց իսկ ռեկորդները պարբերաբար թարմացնելով: Իսկ այն, ինչ կատարվեց Սամվել Վարդանյանի հետ, որը մի քպականի հետ տրանսպորտում ընդհարվել էր, աննախադեպ է նույնիսկ փաշինյանական իշխանության համար: Փաստացի, եթե մինչ այս քաղաքական նկատառումներով կիրառվում էին իրավապահ «գործիքները», հիմա արդեն իրավապահ համակարգը օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով:

Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն հանգամանքը, որ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված խոշտանգումներին հետևել էին հրապարակումներ իշխանական տեղեկատվական հարթակներում, որտեղ բռնության ուղիղ կոչեր էին հնչում, այլև այն, որ թեպետ խոշտանգման փաստն ակներև է, ՁՊՎ-ում արձանագրվել են վնասվածքները, քննչական մարմինները երկու օր շարունակ քրեական վարույթ չէին նախաձեռնում՝ ըստ էության նպատակ ունենալով կոծկել գործը:

Ավելին, մինչ այժմ թաքցվում են ուղեկցող ոստիկանների անունները, և չի բացառվում, որ նրանց հետ համապատասխան «աշխատանքներ» են տարվում՝ ամեն ինչ հերքելու համար: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Սա ցույց է տալիս, որ իշխանությունները պարզապես ահաբեկված են հանրության սուր ընդվզումից իրենց դեմ, ուստի անցել են բացահայտ բռնությունների՝ նպատակ ունենալով նաև այլոց «աչքը վախեցնել»: Ինչ վերաբերում է գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամին, որը հավաքվեց ընդամենը մի քանի ժամում, դա ևս բավական լուրջ ցուցիչ է հանրային տրամադրությունների առումով: Բանն այն է, որ, բացի մի քանի խոշոր հանգանակողներից, անհրաժեշտ գումարի հավաքման գործին, մեր տեղեկություններով, միացել է մոտ հարյուր մարդ:

Ավելին, մեր սոցցանցային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրավի հանգանակման գործին միանալու ցանկություն ունեին հազարավոր մարդիկ, սակայն նախաձեռնության ներկայացուցիչներն ընդամենը մի քանի ժամ անց հայտարարեցին, որ գումարն ամբողջովին հավաքվել է: Հավելենք, որ, մեր տեղեկություններով, ընդդիմադիր դաշտում նոր գործողություններ են նախատեսվում, որպեսզի իշխանությունը չկարողանա «ծածկադմփոց» անել այս գործի հետ կապված, և բոլոր մեղավորները ստանան իրենց պատիժը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ
website by Sargssyan