Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա էր բերում, թե՝ «...արմատախի՜լ ենք արել, միանշանակ ու աներկբա»: Այս վերջերս արդեն ավելի մեղմ է արձագանքում: Օրինակ՝ ասում է, թե՝ «...հա, դե կա, բայց համակարգային չի»: Դե, նույնիսկ բնական է. բա հո չէին ասելու՝ մենք վերից վար կոռումպացված ենք: Բայց թողնենք իշխանություններին իրենց ինքնագովության և ինքնագոհության հետ ու արձանագրենք, որ նույնիսկ արևմտյան Freedom House-ն է նկատում, թե ինչքան վատ է վիճակը նաև այս առումով:

Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտված հետևյալ իրողությունների վրա. պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույքի ձեռքբերում, պետական հողերի ձեռքբերում, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայություն, պետ ա կան գնում ն ե րի պրակ տ ի կ ա ՝ առանց հանրային մրցույթների անցկացման կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, նաև անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից...

Տպավորիչ է, չէ՞:

Հապա այս կտո՞րը. «Իշխող կուսակցության քաղաքական գործիչների հետ փոխկապակցված ընկերություններին պետական մրցույթներ տրամադրելու պրակտիկան շարունակվում է, և հետաքննող լրագրողները նշում են խոշոր ձեռնարկությունների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև սերտ հարաբերությունների հետ կապված ռիսկերը»: Ու ի՞նչ, ո՞վ կհավատա, որ այս ամենը համակարգային բնույթ չի կրում: Էլ համակարգայինը պոզով-պոչով է լինո՞ւմ: Այստեղ հաջորդ էական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության, նրա ՔՊ-ի այդքան սիրելի (ժամանակին), նրանց սրտի Freedom House -ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել:

Այսինքն, այս իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, այն կետին է հասցրել, որ նույնիսկ իրենց սիրելի Արևմուտքը չի կամենում թաքցնել նրանց կոռումպացվածությունը, որքան էլ որ Հայաստանի գլխին բերված այս, կներեք, կառավարությունը նրանց համար յուրային համարվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ
website by Sargssyan