Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցները՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն իրենց վերջին զեկույցներում արձանագրեցին, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է գրանցվել։ Ընդ որում, այդ զեկույցներում, ի թիվս այլ խայտառակությունների, խոսվում էր ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների մասին։ Բայց, ինչպես այս կարճ ժամանակը ցույց տվեց, գնահատականները շատ մեղմ էին, իսկ ոստիկանությունը գնալով «կատարելագործվում» է: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել հաջորդ զեկույցները, եթե լիարժեք օբյեկտիվ ու ամբողջական լինեն:

Հայաստանի օրվա իշխանությունները ոստիկանական ուժերը դարձրել են գործիք իրենց քաղաքական շահերը սպասարկելու, բողոք, դժգոհություն արտահայտող խաղաղ բնակչությանը, ընդդիմախոսներին ճնշելու համար։ Ընդ որում, ոստիկանության համար այլևս չկան «կարմիր գծեր», միակ «գիծը» երևի թե մնացել է Նիկոլ Փաշինյանին պահելը: Ի մասնավորի, բռնություններ են գործադրվում նաև լրագրողների նկատմամբ։ Բռնությունների ալիքի տակ կարող են հայտնվել նաև կանայք, ծերերը, երեխաները։

Վերջերս ոստիկանները «Կիրանցը զավթելու» գործողության շրջանակներում հարձակվեցին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա՝ նրանց ծեծելով ու քարշ տալով։ Վաղն այդ ոստիկանների մի զգալի հատվածը գուցե կասի, թե ստիպված հրաման է կատարում։ Բայց դա արդարացում չէ նման վայրագությունների, սեփական ժողովրդի նկատմամբ նման թշնամանքի համար: Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե այդ ոստիկանների խիղճը հիմա տանջում է։ Հնարավոր է: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոստիկանության շարքերում կան ներկայացուցիչներ, որոնք արդարացնում են բռնաճնշումները։ Օրինակ՝ փոխոստիկանապետը բիրտ ուժի կիրառումն արդարացնելու նպատակով խրոխտ կերպով հայտարարում է, թե «շատ լավ ենք անում»։ Իսկ հետո, երբ «Եռաբլուրը գրավածները» նաև Կիրանցի ճանապարհը բացեցին, բերետավորները ողջագուրվում ու շնորհավորում էին իրար:

Բնական է, այս ամենն անարձագանք չմնաց հասարակական, քաղաքական կառույցների, իրենց դժգոհությունն արտահայտող քաղաքացիների կողմից: Օրինակ՝ ի աջակցություն տավուշցիների, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին։ Նրանք հայտարարում էին, որ եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չմասնակցեն սահմանադրական կարգի դեմ գործողությունների ու չդառնան հանցակից և հանցագործ։

«Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը» քաղաքացիներին կոչ արեց հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները՝ ի աջակցություն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների: Գյումրիում քաղաքացիները իրազեկման ակցիա իրականացրին՝ ի աջակցություն տավուշցիների: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանն, ապա «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ հղեցին Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներին՝ իրենց մտահոգությունը հայտնելով երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հանդուրժողականության հետ կապված։

Ավելին, ընդդիմադիր խմբակցությունները ՀՀ–ում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որոնք մեր երկրում բարեփոխումների ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ուղղությամբ, հրավիրեցին փակ հանդիպման։ Այսուամենայնիվ, իշխանությունները շարունակում են իրավապահ համակարգը քաղաքական գործիք դարձնելու իրենց պրակտիկան, իսկ իրավապահները դեռևս շարունակում են կատարել այդ հրամանները, հատկապես ոստիկանությունը, որն աչքի է ընկնում առանձնահատուկ դաժանությամբ: Փաստացի հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը իր միակ հենարան մնացած ոստիկանության միջոցով, պարգևավճարներ տալով, աշխատավարձերը բարձրացնելով, պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի
website by Sargssyan