Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առաջիկայում լքելու է իր պաշտոնը։ Գործող իշխանությունները չափազանց դժգոհ են առողջապահության նախարարի աշխատանքից, վերջինս ոչ միայն չի կարողանում լեզու գտնել բուժհաստատությունների հետ և վերահսկել նրանց աշխատանքը, այլև, «ըստ օդում կախված լուրերի», կոռուպցիոն լրջագույն խնդիրների մեջ է, մասնավորապես՝ առողջապահության նախարարը հնարավոր բոլոր տենդերները իրականացնում է իր մտերիմների միջոցով՝ թույլ չտալով այլ ընկերություններին մասնակցել և գումար վաստակել։

Վերջերս «Վիգմոր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած խուզարկությունները և տնօրենի ձերբակալությունը լցրել են Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը, և վերջինս հենց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի քննարկման ժամանակ, բոլորի ներկայությամբ առողջապահության նախարարին հայտնել է, որ նա առաջիկայում լքելու է իր պաշտոնը, հորդորել է գնալ և կարգի բերել իր գործերը, քանի որ Անահիտ Ավանեսյանը միայն պաշտոնի ազատմամբ չի «պլստալու»։

Չի բացառվում, որ նրա դեմ ևս քրեական գործեր հարուցվեն, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի իր հետ աշխատած մարդկանց պաշտոնանկ անելուց հետո նաև պատժել քրեական վարույթներով։ Թե ո՞ւմ են նշանակելու առողջապահության նախարար, չի հաղորդվում։ Նախարարի պաշտոնի լուրջ ախորժակ ունի Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը ինքն էր ժամանակին Անահիտ Ավանեսյանին բերել այդ պաշտոնին, իսկ այժմ որպես պատգամավոր, լուրջ խնդիրներ ունի կուսակցության և խմբակցության ներսում և ցանկանում է կրկին վերադառնալ գործադիր իշխանություն։

Թորոսյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, ՔՊ-ական մի խումբ պատգամավորների հետ։ Չի բացառվում, որ վերադարձից անմիջապես հետո Ավանեսյանին պաշտոնանկ անեն, իսկ նրան նշանակեն առողջապահության նախարար։

Նառա Այվազյան

Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան
website by Sargssyan