Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան քայլերթը մեկնարկեց։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի համար պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քայլերթով կգան Երևան։
 
Շարժման մասնակիցները քայլերթից առաջ տերունական աղոթք հնչեցրին, ինչից հետո Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ծնկի իջան Կիրանց գյուղի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի առաջ, որպեսզի օրհնություն ստանան նրանից։
 
«Իրենց (ՀՀ իշխանությունների) գործը միակողմանի սահմանազատում անելն էր, իսկ մեր գործը`այդ ընթացը կասեցնելն է։ Մենք կարևոր թեզ ունենք` հոգին հաղթելու է «դուխին», եռագույնն էլ հաղթելու է սևին և սպիտակին»,– ասաց Բագրատ սրբազանը։
 
«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները նույնպես իրենց օրհնությունը տվեցին քայլերթի մասնակիցներին։
 
Բագրատ սրբազանը հորդորեց ճանապարհին ծխախոտի մնացորդներ չգցել ու չաղտոտել տարածքները։
 
Նա նշեց` Կիրանցից շարժվելու են դեպի Սևքար, ապա մեքենաներով կտեղափոխվեն դեպի Ենոքավան, հետո ոտքով կգնան դեպի Իջևանի գինու գործարան։ Այնտեղից էլ գիշերը կբարձրանան Հաղարծնի վանք, առավոտյան կմասնակցեն պատարագի, ապա մեքենայով կիջնեն դեպի Դիլիջան, հետո Սևան ու այդպես մինչև Երևան։
Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»
website by Sargssyan