Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը

Դատական համակարգը, ըստ ՀՀ օրենսդրության, անկախ է և չի ենթարկվում գործադիրի կամայականություններին։ Բայց այս դրույթն ինչպես եղել է միայն թղթի վրա, այնպես էլ շարունակում է մնալ։ «Ժողովրդավարության բաստիոնի» նարատիվը վեց տարի չարաշահած, հանրության և միջազգային գործընկերների գլուխը ժողովրդավարական կտերով տարած Նիկոլ Փաշինյանը երեկ ինքն է Հանրային հեռուստաընկերության եթերում խոստովանել, որ ինքն է SMS-հաղորդագրությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին պաշտոնանկ արել։

Խոսելով բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների պաշտոնանկության մասին՝ Փաշինյանը հայտարարել է, թե ինքն է հորդորել, այն էլ գրավոր ձևով, կիրակի երեկոյան։ Հաշվված վայրկյաններ անց, գիտակցելով, որ վտանգավոր ու անհեթեթ միտք է ասել, փորձել է խմբագրել ինքն իրեն։ Ասում է՝ գործընթացը որևէ կապ չունի գործադիր իշխանության ճնշման հետ։ «Նախ ուզում եմ ասել, որ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Կա՞ արդյոք նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն․ կարծում եմ՝ այո՛»,- ասել է Փաշինյանը։

Կարեն Անդրեասյանը, ի դեպ, հաջորդ օրը հայտարարում էր, թե հրաժարական է ներկայացնում իր կամքով՝ կանխելով գրավոր հաղորդագրություն ստանալու հնարավորությունը։ Թեպետ, ի սկզբանե էլ պարզ էր, որ նա ինքնակամ չի հավաքում իր իրերը, այլ պարտադրել են։

Փաշինյանի այս հայտարարությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Այժմ ո՛չ նրան, ո՚չ իր թիմակիցներին չի հաջողվելու համոզել, որ Հայաստանում անկախ դատական համակարգ կա: Եթե ՀՀ քաղաքացիները վաղուց գիտեին, որ Հայաստանում անկախ դատարանը նոնսենս է, այժմ այդ փաստը հայտնի դարձավ բոլորին։ 

Մերի Հարությունյան 

Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
website by Sargssyan