Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին սեփական հիփոթեքն ավելի շատ է մտահոգում, քան կուսակցության ղեկավարի ուղիղ հրահանգը։ Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ Նշելով, որ այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական, Փաշինյանը խոստովանել է, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են եղել, այդ թվում՝ խորհրդարանական լսումների ընթացքում։ «Անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում։ Մեր ինստիտուտների պահպանության առումով ճիշտ չէր լինի այս ամենն անարձագանք թողնել։ Այստեղ խնդիրն անձնավորված չէ, խնդիրը համակարգային է»,- նշել էր Փաշինյանը։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում վիճել էին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ու պատգամավոր Հովիկ Աղազարյանը, պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ ամբիոնից հայտարարել էր, թե անընդունելի է պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով և շարժումներով խոսելը։

Փաշինյանը կիրակի «հորդորել» էր նշված երեք անձանց հրաժարական տալու։ Քյարամյանը հրաժարական տվեց, Զեյնալյանը հրաժարվեց մանդատից։ Հարցին, թե արդյոք Հովիկ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքը, Փաշինյանը պատասխանել էր. «Դե հիմա տեսնում եք, որ այն, ինչ քիչ առաջ ասում էի, տեսական պնդում չէ, նաև գործնական իրագործում կա։ Բայց ես հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»։

Փաշինյանի հույսերը, ըստ ամենայնի, մնալու են անարձագանք։ Մեր տեղեկություններով, Աղազարյանը հայտարարելու է, թե վայր չի դնի մանդատը, հեռանալու է խմբակցությունից և դառնալու է անկախ պատգամավոր։ Հիփոթեքի հարց կա, վերջիվերջո։ 

Սոնա Գաբրիելյան

«Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում
website by Sargssyan