Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը

2018 թ. իշխանափոխությունից առաջ և դրանից հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա բազմաթիվ կուսակիցները հայտարարում էին, որ կրճատելու են ծառայողական մեքենաները։ Վեցուկես տարի անց ծառայողական մեքենաները ոչ միայն չեն կրճատվել, այլև կառավարությունը միլիարդավոր դրամներ է վատնել, որպեսզի քպական պաշտոնյաները, որ նախկինում ավտոբուսի ուղեվարձի փող չունեին, շքեղ մեքենաներով գնան աշխատանքի։ Թե՛ խորհրդարանի, թե՛ գործադիրի համար գնել են «լեքսուսներ» և էլեկտրական մեքենաներ, բոլորն էլ վաճառքի սրահներից, ու բավական թանկարժեք։ «Պադավատապետություն» տերմինը հայ իրականություն մտցրած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ իր իշխանությունը կապվի «պադավատների» հետ։

Այսօր, երբ վարչախումբը կրկին գործում է նախընտրական տրամաբանությամբ, հարկավոր է նորից խաբել սեփական ընտրազանգվածին, ծառայողական մեքենաները դարձել են Փաշինյանի աչքի փուշը։ Հանրային եթերում նա հայտարարել է, թե ծառայողական ավտոմեքենաների կրճատումն իրականացվելու է «կացնային» մոտեցմամբ՝ ի պատասխան գերատեսչությունների կողմից խնդիրը համակարգված ձևով լուծելը ձգձգելուն։

Պնդում է՝ ժամանակին տրված հանձնարարականները պատշաճ չեն կատարվել։ «Ես երեկ իմ գործընկերներին ասացի, որ հիմա այս ժամանակը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար։ Հիմա, ամենայն հարգանքով, այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։ Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ և ուղղակի գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա», - ասել է Փաշինյանը, ում ղեկավարած կառավարությունը գրեթե ամեն նիստին է նոր մեքենաներ գնում տարբեր տրամաչափի պաշտոնյաների համար։

Շուշան Մարգարյան

Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»
website by Sargssyan