Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը

Աստանայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հակառուսական նոր տրամադրություններ կարող է հարուցել Հայաստանում, և լիովին օբյեկտիվորեն։

Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել, այսօր Աստանայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այդ կերպ բացատրելով ՀԱՊԿ-ի կողմից չմիջամտելը, բացառապես անդրադառնալով Ղարաբաղի դեմ հարձակմանը և անտեսելով 2020-ից հետո Ադրբեջանի հարձակումները Հայաստանի դեմ։

«Այն, ինչ տեղի է ունեցել, ՀԱՊԿ-ի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ Հայաստանի հանդեպ ոչ մի արտաքին ագրեսիա տեղի չի ունեցել։ ՀԱՊԿ-ը կոչված է երկրներն արտաքին ագրեսիայից պաշտպանելու։ Սակայն Հայաստանը Ղարաբաղի անկախությունը չէր ճանաչել, առավել ևս՝ Ղարաբաղն իր երկրի տարածքում չէր ներառել, ու հետևաբար հավակնությունները, որ ՀԱՊԿ-ը պետք է այդ անկլավի տարածքում կռվեր, տարօրինակ են», - ասել է Պուտինը՝ հավելելով. - «Բայց ամեն դեպքում դա շատ զգայուն հարց է, կողքից ավելի հեշտ է գնահատականներ տալը, իսկ ներսում միշտ ամեն ինչ ավելի բարդ է»:

ՌԴ նախագահը, իհարկե, չի ուզում հիշել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա կատարված հարձակումները, ՀՀ դիմումը ՀԱՊԿ-ին և ստացած մերժումը։ Միայն դրանից հետո ՀՀ գործող իշխանությունները կասեցրին անդամակցությունը, 2022 թ. նոյեմբերին հրաժարվեցին ստորագրել ՀԱՊԿ ամփոփիչ հռչակագիրը և հրաժարվում են մասնակցել կառույցի աշխատանքներին։

Հայտնի չէ՝ ՌԴ նախագահը միտումնավո՞ր է սրում իրավիճակը, թե՞ նրան ապակողմնորոշել են, բայց ՌԴ վերջին շրջանի հայտարարությունները դուրս են տրամաբանությունից։ Կամ էլ Մոսկվան սադրում է Երևանին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարելու, Ռուսաստանի ձեռքերը Հայաստանի մասով ազատ արձակելու համար։ 

Արմինե Ղազարյան

AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը Անելանելի վիճակ՝ Լարսի անցակետում․ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան հասնել 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը․ Shamshyan Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Ռոստովի մարզում հարձակման է ենթարկվել Atlas նավթի պահեստը. հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Երևանի կենտրոնում բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. Shamshyan Թուրքամետ ուժերը գրավել են Հալեպը. ի՞նչ է կատարվում Մասիսում վրաերթի է ենթարկվել 15-ամյա երեխա Բողոքի զանգվածային ակցիայից հետո Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր ռեժիմ է ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր
website by Sargssyan