2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան

Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական ոլորտներում։ Աշխատավարձերի, թոշակների և նպաստների չբարձրացնելու պայմաններում հաջորդ տարի մի շարք ծառայությունների և ապրանքների թանկացումներ են նախատեսվում, ինչպես նաև՝ հարկային բեռի ավելացում սովորական քաղաքացու ուսերին։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։

▪Աշխատավարձերը և թոշակները չբարձրացնելուց բացի՝ կառավարությունը նաև բացահայտ հայտարարեց, որ հաջորդ տարի բժշկական ապահովագրությունը չի ներդնելու, առողջապահական պետպատվերի ծախսերը չեն ավելանալու և որևէ մեկին սոցիալական աջակցություն չի լինելու։ Այս իշխանությունը բացի այն, որ վատն է ամեն տեղ, նաև վատ տնտեսվար է։

▪2024 թվականին կառավարությունը բյուջեի եկամտային մասում 250 մլրդ դրամից ավել չի հավաքագրել , 2025 թվականի բյուջեով դրա վրա ևս 197 մլրդ դրամով ավելացում են նախատեսել, այսիքնը 450-500 մլրդ դրամով 2025 թվականին հավելյալ հարկային բեռ են սահմանելու ՀՀ քաղաքացիների վրա՝ չունենալով տնտեսական ներուժ։

▪Սա ենթադրում է, որ ոչ միայն չի ավելանալու կենսաթոշակները, սոցիալական նպաստները, աշխատավարձերը, այլ հակառակը՝ ՀՀ քաղաքացին ավելի է աղքատանալու։ Եկամտի նույն մակարդակի պահպանման պարագայում երբ ծախսերն աճում են՝ այն հանգեցնում է աղքատացման։

▪ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտները հայտարարագրելով, բոլոր քաղաքացիների բանկային տվյալներին հասանելիություն ունենալով և բոլոր քաղաքացիների մոտ պետական մարմիններին հարկային ստուգումների, ուսունասիրությունների հնարավորություն ընձեռմամբ հնարավոր չէ մտածել, որ ՀՀ քաղաքացու սոցիալական կարգավիճակի բարելավում կարող է տեղի ունենալ։

▪Պաշտպանության ծախսերը մոտավորապես 650 մլրդ դրամի չափ է կազմում, որից 116 մլրդն է ընդամենն ուղղված պաշտպանության կարիքների կապիտալ ակտիվների ձեռքբերմանը, այն կարող է ամենատարբեր բաները լինել՝ սկսած զինտեխնիկայի ձեռքբերումից վերջացրած թուղթ ու գրիչին, կամ տրանսպորտային միջոցի մեկ դետալին, որը մեկ տարվա օգտագործման համար է։

▪4 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն էլ ցանկանում որևէ զինտեխնիկա ձեռք բերել և խաղաղության կեղծ օրակարգով, «խաղաղության խաչմերուկ» քարոզելով,այստեղ-այնտեղ անբովանդակ հայտարարություններ են անում, բայց մենք տեսնում ենք, որ 4 տարվա մեջ մենք որևէ բան ձեռք չենք բերել։ Մենք ձեռք ենք բերել ֆրանսիական «Բաստիոն»-ները և այն ժամանակ հայտարարում էինք, որ այն բանակի համար չէ, այլ ոստիկանական գվարդիայի և 4 տարի հետո բացահայտվեց, որ դա ճիշտ էր։

▪Կառավարությունը հաշմադամության տարբեր կարգեր ունեցող անձանց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների հաշմանդամության կարգերն ապօրինաբար փոխում են, որպեսզի սոցիալական ապահովության նպաստ չտրամադրեն, որպեսզի շահառուներն քանակապես քիչ լինեն և այն բյուջեի համար լինի տանելի բեռ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունը Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Կլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը Անելանելի վիճակ՝ Լարսի անցակետում․ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան հասնել 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը․ Shamshyan Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
website by Sargssyan