Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում

News.am-ը գրում է.

Կարծես թե դժվար է Հայաստանում գտնել գեթ մեկ ընտանիք, որը չի առնչվել որևէ բանկի և վարկ վերցրել՝ առօրյա կարիքները հոգալու, ապառիկ ապրանք ձեռք բերելու, հանգստի մեկնելու կամ էլ տուն և մեքենա գնելու համար: Տարիների հետ վարկ ստանալը դարձել է սովորական մի բան՝ պարզ գործընթաց, որը ներկայումս իրոք բավականին արագ է և հեշտ: Ցանկանո՞ւմ ես բանկ գալ՝ համեցի’ր մոտակա մասնաճյուղ, ուզո՞ւմ ես օնլայն՝ վարկդ ձևակերպիր մոբայլ հավելվածում: Պատասխանը բանկից ստանում ես դիմելուց հետո հաշված րոպեների ընթացքում:

Ուրեմն ինչո՞ւ է մարդկանց մի ստվար զանգված վարկի համար դիմում ոչ թե բանկ, այլ ինչ-որ «միջնորդ» կազմակերպությունների կամ էլ փորձում ի գործ դնել ԽԾԲ արատավոր երևույթը: Մարդիկ ստանում են «վարկ դասավորելու» տարօրինակ առաջարկներ և, ինչը պակաս տարօրինակ չէ՝ համաձայնում ու մի բան էլ վճարում են դրա դիմաց:

Վերջերս նկատվում է զեղծարարության դեպքերի աճ, երբ մարդիկ դառնում են ոչ բարեխիղճ տնտեսվարողների զոհ: «Միջնորդները» համոզում են մարդկանց, որ առանց իրենց նրանք չեն կարողանա վարկ ստանալ, խոստանում են իրենց վրա վերցնել այդ «դժվար գործընթացը» և հավելավճարով վարկ «դասավորել», քանի որ «լավ կապեր» ունեն բանկերում: Իրականում նրանք ընդհանրապես ոչ մի առնչություն չունեն բանկերի հետ: Մի՛ տրամադրեք բանկային մոբայլ հավելվածներ ձեր մուտքի իրավունքը այլ անձանց և թույլ մի՛ տվեք ձեր փոխարեն օնլայն վարկեր ձևակերպեն՝ պահանջելով դրա մի մասը, երբեմն էլ՝ մինչև 50%-ը: Եթե անհրաժեշտ է օգնություն մոբայլ հավելվածի հետ կապված՝ դիմեք ձեր բանկ:

Մեկ այլ տարածված ձև է առանց բանկի գիտության առևտրի կետի հետ պայմանավորվելը և հնարավոր վարկառուի անունով ապառիկ ձևակերպելը: Այնուհետև միջնորդը վերցնում է ապրանքը և վարկառուին տալիս է ապրանքի արժեքի որոշակի մասը՝ կանխիկ: Իսկ հաճախորդը հետո ստիպված է լինում ամբողջությամբ մարել սկզբնական գումարը:

Բանկերից հորդորում են՝ անտեսեք կասկածելի ընկերությունների միջնորդության առաջարկները, որոնք իբր թե կօգնեն բանկից վարկ ստանալ: Ոչ ոք նախապես չի կարող խոստանալ բանկային վարկի հաստատում, քանի որ չի կարող ազդել բանկի որոշման վրա:

Եկեք հասկանանք՝ ո՞վ է բանկում հաստատում սպառողական վարկը, և արդյո՞ք կարող է ինչ-որ մեկը միջնորդել այն ստանալու համար: Վարկավորման գործընթացը պարզաբանելու համար դիմեցինք մանրածախ շուկայի ամենաակտիվ բանկերից մեկին՝ Յունիբանկին, որտեղ փաստեցին, որ սպառողական վարկի հաստատման ժամանակ լիովին բացառված է մարդկային գործոնը: Արդեն 10 տարուց ավելի է մանրածախ վարկերը, այդ թվում՝ ապառիկները, Յունիբանկում հաստատվում են ավտոմատացված համակարգի միջոցով, որի հիմքում արհեստական բանականության տեխնոլոգիան է: Հենց արհեստական բանականության կիրառումն է հնարավորություն տալիս մեկ րոպեում վերլուծել վարկային հայտը և հաճախորդին տրամադրել պատասխանը, իսկ օնլայն վարկավորման ժամանակ՝ միանգամից նաև գումարը հատկացնել: Ոչ բանկի աշխատակիցը, առավել ևս, ոչ էլ այլ կողմնակի անձ չի կարող ազդեցություն ունենալ ավտոմատացված այս գործընթացի վրա: Արհեստական բանականության օգնությամբ, օրական մշակվում են հազարավոր հայտեր, ինչը անհնար է կատարել առանց ավտոմատացման:   

Բանկում հորդորեցին հնարավոր զեղծարարություններից պաշտպանվելու նպատակով երբեք չդիմել միջնորդ ներկայացող կազմակերպություններին կամ անհատներին, որոնք խոստանում են վարկ «դասավորել» բանկերից և դրա դիմաց պահանջում են միջնորդավճար:

Ֆիզիկական անձանց համար վարկավորման գործընթացը ներկայումս առավելագույնս պարզեցված է: Երբ դիմում եք վարկային կազմակերպությանը համոզվեք, որ այն ունի լիցենզիա: Եթե ձեր վարկը ենթակա է հաստատման, ապա այն կհաստատվի առանց որևէ միջնորդության, իսկ եթե՝ ոչ, ապա որևէ միջնորդ չի կարող փոխել բանկի որոշումը:

Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ Ստեփանյան Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունը Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Կլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը Անելանելի վիճակ՝ Լարսի անցակետում․ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան հասնել 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է
website by Sargssyan