Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին

Նոյեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Շոլցին Ուկրաինային աջակցելու հարցում Գերմանիայի առաջնորդության համար, հատկապես՝ Patriot և IRIS-T ՀՕՊ համակարգերի միջոցով երկրի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար, գրում է pravda.com.ua-ն։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև համատեղ վճռական քայլեր, որոնք կարող են է՛լ ավելի ամրապնդել Ուկրաինայի՝ իրեն պաշտպանելու կարողությունը։

«Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը և Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը բոլոր ճակատներում չափազանց կարևոր են ագրեսորին իրական խաղաղության ստիպելու համար», - ասել է Զելենսկին:

Կանցլեր Շոլցը նաև կիսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մանրամասներով։ Այս կապակցությամբ Զելենսկին ընդգծել է, որ միայն զենքի և դիվանագիտության համակցված ուժը կարող է ստիպել այս պատերազմի պատասխանատուին դադարեցնել այն։

«Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումը Այս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք Քերոբյան Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Ֆաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ Ստեփանյան Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունը Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղ ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա Սողոմոնյան Կլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը
website by Sargssyan