«Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել

Խորհրդարանում երեկ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, մասնակցել են նաև գործադիրի անդամները։ ՔՊ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր: Ու թեպետ, այդ հանդիպումը փակ է եղել, իսկ դրանից հետո պատգամավորները դժկամությամբ էին շփվում լրագրողների հետ, մեզ հաջողվեց պարզել՝ որևէ առարկայական պայմանավորվածության հանգել չի հաջողվել։

Մասնավորապես, քննարկել են պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը, նրա՝ մանդատը վայր դնելու հնարավորությունը։ Ինքը՝ Աղազարյանը հանդիպումից հետո հայտարարել է, թե իր հարցը չի քննարկվել: Նա ասաց, որ իր մասով անդրադարձ եղել է, սակայն չի կարող ասել, թե ինչ անդրադարձ է եղել: Նա նաև ասաց, որ ճնշումներ չեն եղել իր նկատմամբ, իրեն հարցեր չեն տվել, նաև վիրավորված չէ թիմից: Դիտարկմանը, թե Աղազարյանը մտահոգ է երևում, վերջինս ասել էր. «Չգիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում, դուք տեղյակ չեք, որ վարչապետը հրապարակավ խնդրել է, որ ես մանդատս վայր դնեմ, դուք դա համարում եք սովորական մի հատ հարց, մտահոգ էլ չլինենք, հա՞»:

Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը բաց տեքստով պահանջել է Աղազարյանից վայր դնել մանդատը, նշել է, թե թիմում որոշները մաքրվելու են, շատերը հաջորդ ընտրությունների ընտրական ցուցակներում չեն լինելու, քանի որ չեն պահում կուսակցական գիծը։

Աղազարյանը կրկին պատմել է Մոսկվայից ժամանող իր ընկերոջ մասին «հեքիաթը», հայտարարել, թե ի տարբերություն այլ պատգամավորների, հին ՔՊ-ական է և արժանի է պահպանել մանդատը։ Իսկ երբ նրան ասվել է, թե իր մասով որոշում կա, սպառնացել է, որ շատ բան գիտի կուսակիցների մասին ու մտադիր չէ լեզուն ատամների տակ պահել։ Աղազարյանը, իհարկե, հասկանում է, որ հրաժարվելու դեպքում խնդիրներ է ունենալու իրավապահ համակարգի հետ, բայց որոշել է կռիվ տալ, որքան հնարավոր է։

Այժմ ՔՊ-ում մտմտում են, թե ինչ կարող են անել, քանի որ Աղազարյանի այս հաստատակամությունը նրանց համար անակնկալ է եղել։ 

Հասմիկ Մուրադյան

Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ»
website by Sargssyan