Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է

Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակը կտրուկ սրվել է, իսկ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում սիրիահայերի անվտանգությունն ապահովելու, նրանց Հալեպից և հարակից շրջաններից դուրս բերելու համար։ Սիրիայից հնչող հայտարարությունների համաձայն, Հալեպի հայ համայնքում այս պահին վիրավորներ կամ զոհեր չկան: Հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանի փոխանցմամբ, երեկ երեկոյան Հալեպում ամայություն էր: Հայ համայնքից ոմանք լքել են քաղաքը, քանի որ վտանգավոր է, վախենում են։

Լայնածավալ հարձակում սկսած հակակառավարական զինված խմբավորումները հասել են Հալեպի արվարձաններ և առաջանում են դեպի քաղաքի կենտրոն՝ գրավելով մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Ռազմական գործողություններն իրականացնում են Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ:

Հարձակման մասին տեղեկություններն արդեն մի քանի օր է՝ շրջանառվում էին, բայց ՀՀ իշխանությունները հարկ չեն համարել ինքնաթիռ ուղարկել, կամ օգնել տարհանման հարցում: Միայն Պաշտպանության նախարարությունը երեկոյան ռազմատրանսպորտային ինքնաթիռով Հալեպից Հայաստան է տեղափոխել Սիրիայի Հալեպում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը, հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։ Հայաստանի մասնագիտական խումբն իր առաքելությունը Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում իրականացնում է 2019 թվականից։

Հալեպը Մերձավոր Արևելքի ամենահայաշատ քաղաքներից էր, Սիրիայում մարտերը սկսելուց հետո շատերը հեռացել էին, բայց որոշ, ըստ տեղից ստացվող տեղեկությունների, մեծ խումբ հայեր դեռ շարունակում էին ապրել Հալեպում։ Եվ այժմ նրանց իրական վտանգ է սպառնում։ 

Նորա Շահինյան

Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ»
website by Sargssyan