Եվս մեկ մարզպետ հրաժեշտ կտա պաշտոնին

Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոփոխություններ իրականացնել նաև մարզերում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն Արագածոտնի մարզպետից բացի ցանկանում է ազատվել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանից։ Հիշեցնենք, նախօրեին Փաշինյանը կարճատև արձակուրդ էր ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։ Վերջինս, ըստ ամենայնի, չի վերադառնա աշխատանքի։ Պատճառը, նրա խորհրդական Արմեն Մարկոսյանի հետ կապված միջադեպն էր, երբ ոստիկանները մեծ քանակությամբ թմրանյութ էին հայտնաբերել։

Արարատի մարզպետ Թևոնյանը հրապարակային սկանդալներում չի հայտնվել, սակայն հասցրել է փչացնել հարաբերությունները ՔՊ վերնախավի հետ։ Մասնավորապես, նա լարված հարաբերություններ ունի Վեդիի համայնքապետ, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։ Մեր տեղեկություններով, Գարիկ Սարգսյանը ցանկանում է իր ձեռքը վերցնել ողջ մարզը, իսկ Թևոնյանը պարզապես խանգարում է նրան՝ իրականացնել իր ցանկությունը։ Այժմ Սեդրակ Թևոնյանի հարցը հասել է մինչև ՔՊ վարչություն, որտեղ վերջին շրջանում սկսել են ակտիվորեն քննարկել տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն հակումները։ Հանուն արդարության, Թևոնյանի դեմ լուրջ բան գտնել չի հաջողվում, բայց ՔՊ-ում վճռական են ազատվել Թևոնյանից։ Փաշինյանն ինքն էլ առանձնապես չի վստահում Թևոնյանին՝ համարելով, որ նա «ուղղափառ» քպական չէ։ 

Նանե Սարգսյան

Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ Գործարար Կարեն Հակոբյանը` միակ կալանավորվածը Լինենք ուժեղ ու միասնական՝ հանուն մեր ընտանիքների, մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր վառ երազանքի. Նաիրի Սարգսյան Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մհեր Ավետիսյանին Նոր տարվա առթիվ Կառավարությունում նախօրեին թեժ է եղել, պաշտոնանկություններ են լինելու Խաչիկ Ասրյանի՝ 2025 թվականի Ամանորյա մաղթանքն ու պահանջը Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի․ Ավինյան Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղում ռուսներին Փաշինյանն այլևս ոչ ոքի չի վստահում Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը, պատմական փուլի խորը ըմբռնումով, որով անցել և անցնում է Հայաստանը. Մհեր Ավետիսյան «ՀայաՔվեն» ամփոփում է 2024 թվականը Կարելի է տեղադրվել նույնիսկ բնակարանում. նոր երկկողմանի վահանակներն ավելի շատ արևային էներգիա են հավաքում Ալիևը բացահայտ ծաղրում է Ռուսաստանին Դեսպանների փոփոխություններ են լինելու Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է Ցանկացած լավ գործ, որը պատիվ է բերում հայրենիքին պետք է գնահատվի. Գագիկ Ծառուկյան 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն Արշակ Կարապետյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրերը
website by Sargssyan