Խուսափեք մարմնի տհաճ հոտից, չափավորեք ձեր սննդակարգում այս 15 մթերքները
Հոտառությունը մարդկային զգայարաններից մեկն է: Կարծիք կա նույնիսկ, որ ամուսինները միմյանց հոտառությամբ են ընտրում, և մեր ընդունած սնունդը ուղղակիորեն կապված է մարմնի արձակած հոտի հետ:
Լոլիկ
Հետազոտությունները ցույց են տվել, որ ուղիղ կապ կա լոլիկի և մեր մարմնի քրտնարտադրության միջև, այնպես որ չափավոր օգտագործեք այս մթերքը:
Կաթնամթերք
Հարավարևելյան Ասիայի բնակիչները և ամերիկյան հնդկացիները չեն կարողանում մարսել լակտոզը, որի համար անհրաժեշտ է լակտազ կոչվող մարսողական ֆերմենտը: Մոլորակի մյուս բնակիչների մոտ ևս պատահում է օրգանիզմում այդ ֆերմենտի նվազում, որի հետևանքով առաջանում են գազեր, փքվածություն: Ովքեր հեշտությամբ են մասրում կաթնամթերքը, նրանք կարող են օգտագործել այն:
Ձուկ
Ձուկը պարունակում է վիտամին A, կան որոշ ձկներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ խոլին՝ վիտամին B4, որը քրտինքին ձկնահոտ է հաղորդում:
Կաղամբ
Բրոկոլին, ծաղկակաղամբը և նույնիսկ սովորական կաղամբը, բացի շատ օգտակար կալիումից և հակաօքսիդանտներից, պարունակում են նաև ծծումբ, որի տհաճ հոտը կարող է պահպանվել ուտելուց մի քանի ժամ հետո նույնիսկ:
Դուրիան
Այս էկզոտիկ միրգը շատ համեղ է և անհավանական տհաճ հոտ ունի: Այն օգտակար նյութերի իսկական պահուստ է, սակայն եթե մերկ ձեռքերով կպչեք այդ մրգին, մի քանի օր շարունակ ձեռքերից այդ հոտը չի անցնի: Մի շարք երկրներում ընդունված չէ հասարակական վայրերում ուտել այս միրգը:
Բջջանյութով հարուստ մթերքներ
Հացահատիկային շիլաները, ցորենի թեփը, ընկույզը շատ օգտակար են, սակայն մեծ քանակությունը գազեր են առաջացնում: Հարկավոր է դրանց օգտագործմանը զուգահեռ շատ հեղուկ խմել:
Չիլի պղպեղ, սխտոր, սոխ
Այս մթերքները օրգանիզմում կուտակում են նյութեր, որոնք արդյունքում արտազատվում են քրտինքի և թոքերի միջոցով:
Ծնեբեկ
Ցածր կալիորիականություն ունեցող այս մթերքը փոխում է քրտնքի հոտը և մեզի հոտը բորբոքային է դարձնում:
Կարմիր միս
Շաբաթական երկու անգամից ավելի մսի օգտագործումը բացասաբար է ազդում մարմնի հոտի վրա:
Ալկոհոլ
Օրգանիզմը ալկոհոլը որպես թույն է ընկալում և անմիջապես վերածում է քացախաթթվի, որն էլ դառնում է տհաճ հոտի պատճառ:
Շաղգամ և բողկ
Այս մթերքները հատկապես բացասաբար են ազդում բերանի հոտի վրա:
Թեյ և սուրճ
Չորացնում են բերանի խոռոչը, արդյունքում մանրէները բազմանում են, և տհաճ հոտ տարածում: Դրանք կարելի է փոխարինել կանաչ թեյով:
Կարրի, քիմոն
Այս համեմունքները մի քանի օր շարունակ քրտնքի մեջ պահպանում են սուր հոտը: դրանք կարելի է փոխարինել կոճապղպեղով:
Ոլոռ
Ոլոռի արձակած տհաճ հոտը չեզոքացնելու համար ճաշը պատրաստելուց առաջ այն թրջեք 8 ժամ:
Ծխախոտ
Ծխախոտը փոխում է օրգանիզմի ֆիզիոլագիական բնական գործընթացները, ինչ հետևանքով ծխողներն ավելի շատ են քրտնում, քան չծխողները