Ինչպես իմանալ կարևորը տղամարդու մասին երկու րոպեում
Վերջապես դուք գտել եք ձեզ դուր եկած տղամարդուն: Նա խելացի է, ուժեղ, նուրբ և ձեզ միասին հետաքրքրիր է: Սակայն սպասեք, համոզվեք, որ այդ ամենն իրականություն է, այլ ոչ հաճելի ինքնախաբեություն: Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր ճանապարհը նույնն է:
Ահա մի քանի միջոց.
Հետաքրքրվու՞մ է նա արդյոք, ով է ձեզ զանգահարում
Եթե այո, ուրեմն դուք գործ ունեք «վերահսկիչի» հետ: Հասկացրեք, որ դա ձեր անձնական գործն է և ամուր պահեք սահմաններն առնվազն առաջին կես տարին:
Նայեք ինչպես է նա շփվում ուրիշների հետ
Կոպտու՞մ է մատուցողուհուն, ուրեմն կարող է ձեզ էլ կոպտել: Չի՞ օգնում թոշակառու ծնողներին, միգուցե չվերցնի կնոջ և երեխայի հանդեպ պատասխանատվությունը: Ի դեպ՝ երեխաների մասին: Նրանց հետ խոսակցությունները համբերության և էմպատիայի ամենալավ ցուցանիշներն են:
Ի՞նչ է նա սիրում կյանքում
Տվեք այդ հարցը և կիմանաք, թե որն է ձեր ընտրյալի «անձնական գաղափարախոսությունը»: Եթե տղամարդը սկսում է դատողություններ անել կատուների առավելությունների մասին շների հանդեպ, հույս մի դրեք խորը հոգևոր կապ ունենալու վրա: Խոսեց մարդկային հարաբերությունների մասին՝ հիանալի է:
Խնդրեք վճարել նաև ընկերուհիների համար
Միգուցե դա նորմալ չէ: Ձեր ուղեկցորդը պարտավոր չէ հովանավորել սեղանի շուրջ բոլոր հավաքավածներին: Սակայն այս խնդրանքից հետո պարզ կդառնա՝ կարո՞ղ է արդյոք մարդը պահպանել իր դեմքը և ի՞նչ կանի, եթե որևէ բան ըստ նախատեսվածի պես չընթանա:
Ինչի՞ համար է նա փող հավաքում
Այսպես ձևակերպեք հարցը և դուք միանգամից երկու հարց կլուծեք՝ կիմանաք նրա վերաբերմունքը ֆինանսների վերաբերյալ, ինչպես նաև՝ կյանքի առաջնահերթությունները: Նաև հետևեք, թե ինչպես է տղամարդը ծախսում փողը ծնողների, ընկերների, գործընկերների վրա, ինչպես է իրեն պահում խանութում: Ծախսողը լցնում է զամբյուղը լի դելիկատեսներով, իսկ ժլատը վազում է իջեցված գների հետևից:
Նրա հետ մելոդրամա դիտեք
Նա կարող է համաձայնվել քաղաքավարությունից դրդված, սակայն երկու ժամվա ընթացքում էմոցիաներն անպայման կերևան: Նա կամ քարացած դեմքով կնստի ողջ կինոյի ընթացքում կամ կընկղմվի և կվերապրի հերոսների ապրումները:
Ինչի՞ մասին է նա երազում
Այս հարցին պատասխանելիս տղամարդը նկարում է իր ապագայի պատկերին և դուք կհասկանաք, թե որքանո՞վ է այն համապատասխանում ձերի հետ: