Ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնության հաղթողները (ֆոտո)
Հայտնի են Հայաստանի ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնության հաղթողները (ֆոտոռեպորտաժ):
Սեղմում հենարանից վարժության առաջնությունն անցկացվեց երկու փուլով՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների Հայաստանի առաջնություն եւ սեղմում հենարանից վարժության բաց առաջնություն:
Հաշմանդամություն ունեցողների սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններ դարձան. տղամարդկանց պայքար՝ Արա Մարտիրոսյան (-54) կգ, Վարդան Հովհաննիսյան (-59 կգ), Նարեկ Առաքելյան (-65 կգ), Սարգիս Միրիբյան (-72 կգ), Սերոբ Հովհաննիսյան (88 կգ), Արթուր Ալեքսանյան (-97 կգ) եւ Լիպարիտ Մելքոնյան (107 կգ), կանանց պայքար՝ Վարդանուշ Բարսեղյան (-45կգ), Սվետլանա Մանուկյան (-50կգ), Մարինե Մկրտչյան (-55 կգ), Գրետա Վարդանյան (-61 կգ), Գայանե Մովսիսյան (-86 կգ) եւ Նաիրա Մեսրոպյան (+86 կգ):
Սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնությանը մասնակցեցին 90 մարզիկ-մարզուհի Հայաստանից, Ռուսաստանից:
Չեմպիոնների կոչումը նվաճեցին. տղամարդիկ՝ Մանվել Գասպարյան (-59 կգ), Հովհաննես Մարտիրոսյան (-66 կգ), Սեւակ Մանուկյան (-74 կգ), Սամվել Գասպարյան (-83 կգ), Կարեն Բեգլարյան (-93 կգ), Արթուր Ասատրյան (-105 կգ) եւ Կարեն Սամարչյան (+120 կգ):
Կանանց պայքարում հաղթեցին՝ Աննա Սմբատյան (-47 կգ), Նարինե Հովհաննիսյան (-52 կգ), Յուլիա Ստեպովիկովա (-57 կգ), Իննա Ժիկլինա (-63 կգ), Աղավնի Միհրանյան (-84 կգ), Դիանա Բարսեղյան (+84 կգ):
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը հաջողված է համարում:
«Ամփոփելով մրցումները կարող ենք արձանագրել, որ շատ հաջող այն ստացվեց: Ունեցանք մի քանի Հայաստանի ռեկորդներ տարբեր քաշային կարգերում, հաջող մրցելույթներ: Ցավոք, եղան նաեւ մարզիկներ, որոնք հայտավորվել էին մասնակցել, բայց չկարողացան, քանի որ կշռման արարողության ժամանակ նրանց անձնական քաշը ավել էր: Մենք առաջնորդվում ենք ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի եւ չէինք կարող այդ մարզիկներին թույլ տալ մասնակցել մրցմանը: Հաշմանդամություն ունեցող մարզիկների մրցումը գնահատում եմ գերազանց: Նրանք փայլուն հանդես եկան բոլորն էլ, ունեցանք գեղեցիկ հաղթանակներ: Վերջում բոլորը մոտենում եւ շնորհակալություն էին հայնտում Հայաստանի առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստանալու համար եւ մրցումները բարձր մակարդակով կազմակերպու, անցկացնելու համար: Սա ամենալավ գնահատականն էր ինձ համար»,- ասաց Լեւոն Քոչարյանը:
Ի դեպ, հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում մասնակցում էին նաեւ 13 զին-հաշմանդամ. Տղաներ, որոնք հաշմանդամություն էին ձեռք բերել զինծառայության ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ: Լեւոն Քոչարյանի նախաձեռնությամբ զինհաշմանդամություն ունեցող մասնակիցները բոլորը անկախ մրցման արդյունքներից, նաեւ պարգեւատրվեցին շնորհակալագրերով եւ գումարով:
Հաշմանդամային կարգ ունեցող մարզիկների շարքում մասնակցում էր նաեւ Լոնդոն-2012 եւ Ռիո-2016 Պարալիմպիկ խաղերի մասնակից Գրետա Վարդանյանը: Նա -61 կգ քաշայինների պայքարում գրավեց առաջին տեղը:
Սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնությանն էլ -57 կգ քաշայինների պայքարում մասնակցում էր ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի նախկին անդամ Աննա Գովելյանը: