Հակոբ Սերոբյան․ Կարանտինից հետո ամեն ինչ պետք է սկսենք զրոյից (ֆոտո)

Տղաները տան պայմաններում իրենց հնարավորությունների չափով մարզվել էին, գոհ եմ նրանց կատարած աշխատանքից, բայց միեւնույն է, նախորդ հավաքից հետո կարանտինի ընթացքում վերադարձել ենք զրոյական մակարդակին, ինչը նշանակում է՝ պետք է ամեն ինչ սկսենք զրոյից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Մարմնամարզիկները Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ կորոնավիրուսի պանդեմիայի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված մեկամսյա կարանտինից հետո Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում վերսկսել են մարզումները, որոնց մասնակցում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ավետիսյանը, եւս մի քանի երիտասարդներ եւ պատանիներ:

NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւեց հավաքականի մարզումային օրերից մեկին: Մարզադպրոց մուտքը հսկում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարոյանը: Անմիջապես մուտքի մոտ է ախտահանման եւ ջերմաչափման կետը:

Ամեն օր մարզումները սկսելուց առաջ մարզիկներն ու մարզիչներ գրանցամատյանում գրանցվում են, ապա ջերմաչափվում եւ ախտահանվում: Ջերմություն ունեցողներին թույլ չեն տալիս ներս մտնել:

Գագիկ Սարոյանը նշեց, որ այս մի քանի օրերի ընթացքում գրանցվել է ջերմություն ունեցող միայն մեկ անձ, որն անմիջապես հեռացել է մարզադպրոցից: Մարզիկներից ու մարզիչներից բացի, կողմնակի անձնանց մուտքը մարզադպրոց արգելվում է: Մարզումներին ներկա է լինում նաեւ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:

«Մարզումները սկսել ենք մայիսի 4-ից, երբ պարետատունը հայտարարեց պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների սահմանափակումները հանելու մասին: Կարանտինի ընթացքում տղաներն իրենցից կախվածն արել էին տնային պայմաններում: Պարզ է, որ չես կարող գոհ լինել նրանց մարզավիճակից, բայց գոհ եմ, որ իրենց հանձնարարված առաջադրանքները տնային պայմաններում կատարել էին:

Թբիլիսիում մարտին անցկացրած ուսումնամարզական հավաքից հետո ձեռք բերած մարզավիճակը բոլորի մոտ եկել է զրոյական մակարդակի: Սպասելի էր, բայց ակնհայտ է, որ բոլորն էլ տանը պարապ չեն մնացել: Պետք է սկսենք զրոյից: Մենք այժմ ոչ թե մարզվում ենք, այլ սկսել ենք վերականգնվելու փուլից: Այնպես չի, որ ինչպես նախկինում էր, բոլորով մարզվում ենք: Դեռ տղաները վերականգնվում են: Կապ չունի՝ մրցումներ կան առջեւում, թե ոչ, պետք է մարզվենք անպայման: Աստիճանաբար գալիս ենք մարզավիճակի, հանգիստ ենք ընթանում առաջ, բարդ վարժություններ, տարրեր չենք անում: Չենք շտապում, քանի որ մրցումներ առաջիկայում չկան: Հենց արդեն հստակեցվի մեր օրացուցային պլանը, արդեն հավաքի միջոցով կարագացնենք մեր տեմպը եւ արդեն կաշխատենք տարրերի վրա: Այս պահին մեզ մոտ ամեն ինչ անորոշ է, քանի որ առջեւում կոնկրետ ինչ-որ մրցում չկա:

Կան խոսակցություններ, որ աշխարհի գավաթի փուլերը կտեղափոխվեն եւ կանցկացվեն աշնանը: Հնարավոր է՝ իր ժամկետում անցկացվի Բաթումիի միջազգային մրցաշարը, որը նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս պահի դրությամբ դեռեւս օրը փոխելու, հետաձգելու մասին տեղեկությունները չկան: Եթե Բաթումիի մրցաշարն անցկացվի, մենք կմասնակցենք այդ մրցաշարին, բայց դրանից առաջ կունենանք ուսումնամարզական հավաք Թբիլիսիում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Եվրոպական խաղերի չեմպիոն, Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը ուրախ է, որ վերադարձել է մարզադահլիճային մարզումներին, բայց նշում է, որ դեռեւս ոչ լիարժեք է մարզվում մեջքի վնասվածքի պատճառով:

«Քանի որ մրցումներ չկան առաջիկայում, երկար ժամանակ էլ չէինք մարզվել, ոչ լիարժեք եմ մարզվում, փորձում եմ աստիճանաբար մտնել մարզավիճակի մեջ: Ես մեջքի վնասվածք ունեի, այս կարանտինի ընթացքում բուժվեցի: Այժմ թեթեւ եմ մարզվում վնասվածքիս պատճառով, որպեսզի հանկարծ չկրկնվի: Հիմնական շեշտը դրված է ուժային վարժությունների վրա: Նոր տարրեր չենք սովորում, փորձում ենք մեր տարրերը ուժեղացնել: Երբ արդեն պարզ լինեն մրցումների օրերը, արդեն կաշխատենք ծանրաբեռնված, կանենք մեր հիմնական վարժությունները»,- նշեց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Տոկիո 2020-ի Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեցին մեկ տարով եւ տեղի կունենան 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից միայն Արթուր Դավթյանն ունի օլիմպիական ուղեգիր, որը նվաճել էր 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։

Լուսինե Շահբազյան

 

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan