«Կոմանը ցույց տվեց, որ կարող է նաև գոլեր խփել»․ «Բավարիայի» գլխավոր մարզիչ
Գերմանական «Բավարիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի եզրափակչում ֆրանսիական «Փարիզի Սեն-Ժերմենի» նկատմամբ տարած հաղթանակից հետո տոնել է իր խաղացողների թիմային խաղը: «Խաղը մեծ արագությամբ էր ընթանում։ Շրջադարձներն անհավատալի էին, և երկու թիմերն էլ շանսեր ունեին հաղթելու: Աշխարհի լավագույն դարպասապահ Մանուել Նոյերը խաղում էր մեզ համար, և որոշ պահեր նա մեզ թույլ տվեց մնալ խաղի մեջ: Մենք շատ լավ խաղացինք։ Ես կարծում եմ, որ մենք մեծ աշխատանք կատարեցինք այս առումով: Մենք մրցակցին շատ խնդիրներ տվեցինք: Թիմային խաղն այսօր ամենաբարձր մակարդակի վրա էր», - ասել է Ֆլիկը, մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Այս մրցաշրջանում Կոմանը կարող է վերջապես դուրս գալ Ֆրանկ Ռիբերիի և Արյեն Ռոբենի ստվերից: Նա շատ տաղանդավոր է և այսօր ցույց տվեց, որ կարող է նաև գոլեր խփել», - հավելել է Ֆլիկը: