Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որում «Բավարիան» 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին: Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկված են Fantasy Football-ում առավելագույն միավորներ հավաքած ֆուտբոլիստները:
Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա») – 50 միավոր: Պաշտպաններ՝ Խուան Բերնատ (ՊՍԺ) – 70 միավոր, Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ) – 57 միավոր, Մարկինյոս (ՊՍԺ) – 70 միավոր, Յոսուա Կիմիխ («Բավարիա») – 68 միավոր: Կիսապաշտպաններ՝ Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 61 միավոր, Մարսել Զաբիտցեր («ՌԲ Լայպցիգ») – 60 միավոր, Անխել դի Մարիա (ՊՍԺ) – 59 միավոր, Սերժ Գնաբրի («Բավարիա») – 79 միավոր: Հարձակվողներ՝ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 104 միավոր, Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»/ «Զալցբուրգ») – 56 միավոր: