«Տիագոն հրաժեշտ է տվել թիմին»․ «Բավարիայի» մարզիչ Ֆլիք
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հրաժեշտ է տվել թիմին, ասել է գերմանական ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիքը: Հինգշաբթի օրը հաղորդվեց, որ «Լիվերպուլը» պայմանավորվել է Մյունխենի «Բավարիայի» հետ Տիագոյին տեղափոխելու հարցում: «Տիագոն կարկառուն խաղացող է, ով յոթ տարվա ընթացքում ահռելի հաջողությունների է հասել այստեղ: Նա հիանալի մարդ է և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Այսօր շատ հուզիչ էր, երբ նա հրաժեշտ տվեց թիմին», - գրել է Ֆլիքը Թվիթերի «Բավարիայի» միկրոբլոգում: Անցած մրցաշրջանում Տիագոն 40 հանդիպում է անցկացրել «Բավարիայի» կազմում և դարձել երեք գոլի հեղինակ: Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբում խաղում էր 2013-ի ամռանից` «Բարսելոնայից» տեղափոխվելուց հետո: Իսպանիայի ազգային հավաքականում նա անցկացրել է 39 հանդիպում և խփել երկու գնդակ: