«Յուվենտուսը» Մորատային վարձակալել է «Ատլետիկոյից»` հետգնման իրավունքով
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան վարձավճարով տեղափոխվում է «Յուվենտուս», հայտնում է թուրինյան ֆուտբոլային ակումբի կայքը: 27-ամյա իսպանացու պայմանագիրը «Յուվենտուսում», որի կազմում նա նախկինում հանդես էր գալիս 2014-2016 թվականներին, նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու տարբերակով: Նշվում է, որ հարձակվողի վարձակալության մեկ տարին «Յուվենտուսի» համար կարժենա 10 միլիոն եվրո: Բացի այդ, թուրինյան ակումբը կարող է ամբողջությամբ մարել ֆուտբոլիստի տրանսֆերը 45 միլիոն եվրոյով՝ մինչ 2020/2021 մրցաշրջանի ավարտը, կամ 35 միլիոնով՝ մինչ 2021/2022 մրցաշրջանի ավարտը: Մորատան խաղում է «Ատլետիկոյում» 2019-ի հունվարից։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 61 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ: Իսպանացին 93 խաղում խփել է 27 գոլ, դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն և երկրի գավաթի կրկնակի հաղթող: