ՀԱՂԹԱՆԱԿ. Հայաստանը 2 շաաատ գեղեցիկ գոլերի շնորհիվ հաղթեց Իսլանդիային. ԲՐԱՎՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Իսլանդիայի հավաքականին եւ գեղեցիկ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

2-րդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ու ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ երեք օր առաջ կայացած խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 2 փոփոխություն՝ Խորեն Բայրամյանի ու Անդրե Կալիսիրի փոխարեն

դաշտ դուրս բերելով Հայաստանի առաջնությունում հանդես եկող Հակոբ Հակոբյանին ու Տարոն Ոսկանյանին և դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման: Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց խաղը, իսկ իներորդ րոպեին առաջին հարվածը կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ:

Սարգիս Ադամյանի հարվածը շեղ ստացվեց: Իսլանդացիները պատասխանեցին տասներորդ րոպեին, երբ անկյունային հարվածի խաղարկման արդյունքում հետևեց շատ վտանավոր հարված Դավիդ Յուչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ու գնդակը անդրադարձի շնորհիվ չհայտնվեց դարպասում: Քիչ անց հեռվից հարված կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն, բայց դարպասապահը տեղում էր:

Սկզբնամասում դաշտի տերերը հիմնականում փորձում էին մրցակցի դարպասին սպառնալ հակագրոհներով, իսկ Իսլանդիայի հավաքականն ավելի շատ էր վերահսկում գնդակը և անցկացնում էր նաև դիրքային գրոհներ: Երկու թիմերն էլ բավական հաջող էին գործում պաշտպանությունում:

18-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը փորձեց հեռվից գրավել մրցակցի դարպասը, բայց հարվածը թույլ ստացվեց: 26-րդ ու 27-րդ րոպեիներին հեռվից հարվածելու հերթը Տիգրան Բարսեղյանինն էր: 2 դեպքում էլ գնդակը չհայտնվեց դարպասում: Դրանից հետո հայկական թիմն ավելի լավ տեսք ուներ և հաճախ էր գրոհում, նաև անցկանցում էր դիրքային գրոհներ, սակայն գործն իրական գոլային պահերի չէր հասնում: Խաղակեսի վերջնամասում խաղադաշտում հետաքրքիր ոչինչ տեղի չէր ունենում: 0:0՝ 1-ին խաղակեսում:

Հայաստանի հավաքականն ընդմիջման գնաց խաղային առավելության պայամններում: Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին իսլանդացի ֆուտբոլիստները, որոնք սկզբնամասում անցկացրին մի քանի վտանգավոր գրոհներ: 50-րդ րոպեին Սարգիս Ադամյանը հարվածային դիրքում հայտնվեց հյուրերի պաշտպանների սխալից հետո, բայց հապաղեց և կորցրեց գոլային պահը: Այն, ինչ չստացվեց Ադամյանի մոտ, ստացվեց Տիգրան Բարսեղյանի մոտ: Ղազախական «Աստանայի» հարձակվողը 53-րդ րոպեին աջ եզրից կատարեց անկրկնելի հարված և գնդակը դարպասաձողից անդրադարձով հայտնվեց դարպասում՝ 1:0:

58-րդ րոպեին Իսլանդիայի հավաքականն ունեցավ այս խաղի ամենաիրական գոլային պահը, որն ավաչտվեց Դավիդ Յուրչենկոյի հրաշալի սեյվով: Խաղն անցնում էր փոխնիփոխ գրոհներով: 60-րդ րոպեին մրցակցի դարպասին սպառնաց փոխարինման դուրս եկած Խորեն Բայրամյանը, քիչ անց՝ Սարգիս Ադամյանը: Երկու դեպքում էլ հարվածները հաջող չստացվեցին: Չորս րոպե հետո իսլանդացիները դարձյալ անցկացրին վտանգավոր գրոհ, որն ավարտվեց շեղ հարվածով:

Իսլանդիայի հավաքականն աստիճանաբար մեծացնում էր ճնշումը դաշտի տերերի դարպասի մոտ: Հյուրերն անցկացնում էին տարբեր գրոհներ, իսկ տանտերերն աչքի էին ընկնում վստահ հապշտպանությամբ և երբեմն-երբեմն անցկացնում հակագրոհներ: Դրանցիցի մեկը 74-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով: Խորեն Բայրամյանը ձախ եզրում ազատվեց պաշտպանից և ձախ ոտքով գրավեց հեռավոր անկյունը՝ 2:0:

Հայաստանի հավաքականն առանձնանում էր թիմային լավ պաշտպանությամբ, իսկ կենտրոնում պարզապես փայլում էր Վարազդատ Հարոյանը, որը երկրորդ հարկում շանս չէր տալիս մրցակցին: 81-րդ րոպեին Խոակին Կապառոսը կատարեց կրկնակի փոխարինում՝ դաշտ դուրս բերելով նաև ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանին, որը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում: Երկրորդ գոլից հետո իսլանդացիների գրոնհներն արդեն այնքան էլ վտանգավոր չէին ստացվում: Հայաստանի հավաքականը, ոչ առանց դժվարության, բայց վստահորեն պահպանեց հաղթական հաշիվը և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր J խումբ Հայաստան — Իսլանդիա՝ 2:0 (տեսանյութ)
Տիգրան Բարսեղյան, 53, Խորեն Բայրամյան, 74
Հայաստան. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո (Կարեն Մուրադյան, 81), Հակոբ Հակոբյան (Խորեն Բայրամյան, 55), Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան (Ժիրայր Շաղոյան, 81), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Ալեքսանդր Կարապետյան 64):

 

Ավելին՝ այստեղ

«Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
website by Sargssyan