Հայաստանի հավաքականը մարզվել է Շտուտգարտում (ֆոտո)
Գերմանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շտուտգարտում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայկական թիմը սեպտեմբերի 3-ին էր ժամանել Գերմանիա և հանգրվանել Շտուտգարտի «Ալտհոֆ» հյուրանոցում։
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կնացկացնի Շտուտգարտի «Մերսեդես բենս արենա» ստադիոնում:
Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ և 10 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն:
Ֆոտո՝ ՀՖՖ