Նորմալ Լիլիթին թողած… Թեժ կռիվ Ալեքսանդր Բաբասյանի սրտի համար (լուսանկար)
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական գրկախառնված լուսանկարն էր հրապարակել դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանի հետ:
Ալեքսանդրը լուսանկարին կից գրել էր. «Հերթական առիթը, հերթական խելահեղ «ընկերական» ֆոտոն»:
Ուշագրավն այն է, որ ընկերական բառը դերասանը չակերտների մեջ էր դրել:
Մեր աչքից չի վրիպել, որ Ալեքսանդրի լուսանկարին կից իսկական աստղային պատերազմներ են տեղի ունենում, հետևորդները բաժանվել են երկու խմբի՝ ոմանք Լիլիթին էին սատարում, ոմանք էլ՝ Եվային:
Շատերը մեկնաբանություն էին գրում, որ ինչպես կարող էր Ալեքսանդրը Լիլիթին փոխարինել Եվայով:
Նշենք, որ Ալեքսանդրը որևէ մեկնաբանություն չէր հեռացրել:
Առհասարակ, տպավորություն է, որ այն բանից հետո, ինչ Ալեքսանդրի նախկին կինը՝ Լիլիթ Բասյանը, խոստովանել է, որ սիրելի ունի, Ալեքսանդր էլ իր հերթին ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ իր կյանքում էլ ամեն ինչ շատ լավ է: