Այսքան ժամանակ չեք իմացել, որ Ելենա Բորիսենկոյի նախկին ամուսինը խաղամոլ էր. դերասանուհին կորցրել էր իր տունը նրա պատճառով
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Ելենա Բորիսենկոյի վերջերս խոստովանել էր, որ իր կողքին արդեն սիրած տղամարդ ունի, շատ երջանիկ է այսուհետ որոշել է այլևս չբարձրաձայնել իր երջանկության մասին, քանի որ հասկացել է, որ երջանկություն լռություն է սիրում:
Starnews-ի ունեցած տեղեկություններով՝ Ելենայի ընտրյալն ամուսնացած է և ընտանիք ունի: Թերևս այս փաստն է հայտնի դարձել դերասանուհուն վատաբանողներին, ովքեր մեղադրում են Ելենային այդ տղամարդու ընտանիքը քանդելու և ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցելու համար:
Սակայն սա միակ հետաքրքիր փաստը չէ Ելենայի անձնական կյանքում: Քչերին է հայտնի, որ դերասանուհին ամուսնալուծված է, ավելին՝ նա չի թաքցնում, որ ամուսնուց հեռացրել էր, քանի որ վերջինս խաղամոլ էր, նույնիսկ կորցրել էր իրենց համատեղ բնակարանը:
Ելենան հարցազրույցներում մեկում խոստովանել էր, որ պարզապես իր հայրը և մտերիմ ընկերուհին իրեն խորհուրդ էին տվել այլևս չքայքայել իրեն:
Ըստ Ելենայի՝ երկար ժամանակ ինքը վստահ էր, որ իրենց ամուսնալուծության պատճառը ամուսնու թուլությունն էր, սակայն նախկին ամուսնու հարազատների միջոցով տեղեկացել էր, որ բաժանության պատճառը նաև երեխա չունենալն էր:
Չնայած այս դրամատիկ պատմությանը՝ Ելենան վստահեցնում է, որ ներել է նախկին ամուսնուն: