Սե՞ր, թե՞ շահ. ինչո՞ւ Արմինե Պողոսյանն ամուսնացավ իրենից 28 տարով մեծ տղամարդու հետ
Դերասանուհի Արմինե Պողոսյանն արդեն տարիներ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում: Օվկիանոսից այն կողմում բնակվելու պատճառը պարզ է՝ Արմինեի սիրտը գողացավ իրենից 28 տարի մեծ գործարար ամուսինը:
Թեպետ դերասանուհին մեծ մասսայականություն էր վայելում այդ շրջանում, սակայն նա նախընտրեց դերերը մի կողմ դնել և գնալ իր սիրո հետևից:
«Այո, ամուսինս ինձանից մեծ է 28 տարով: Գիտեք, եթե սեր և հարգանք կա, տարիքը ոչ մի դեր չի խաղում: Այն տղամարդը, ով գիտի կնոջը սիրել և գնահատել, տարիքային տարբերությունը չեզոքացնում է: Ամեն դեպքում, ես դեռ այդ տարբերությունը չեմ զգացել: Ընտանիքս՝ հարգելով իմ ընտրությունը, և գիտակցելով, որ ես փոքր չեմ՝ չընդդիմացավ… Եվ ես ճիշտ ընտրություն կատարեցի. ունեմ հրաշք, կատարյալ ամուսին»,-խոստովանում է Արմինեն:
Ի դեպ, դատելով Արմինեի վերջին լուսանկարներից՝ բավական երջանիկ է ամուսնու և նրա ընտանիքի անդամների հետ: Դերասանուհին այս օրերին Երևանում է:
Հավելենք, որ Արմինեն վերջերս նկարահանվել է«Սոսի Լոսը» սերիալում: