Տեսեք, թե ինչ TikTok-ներ է նկարում 64-ամյա Լալա Մնացականյանը
Դերասանուհի Լալա Մնացականյանը տարեվերջին հաճախ էր գրառումներ անում՝ նշելով, որ պատերազմից հետո շատ ծանր ապրումների մեջ է:
Ստորեւ ներկայացնում ենք հատված նրա այդպիսի գրառումներից մեկից.
«Կյանքում ամենադժվար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մեջ ելք փնտրելու։ Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ այնքան հուսախաբված, հիասթափված ու կոտրված եմ, որ բառեր չեմ գտնում արտահայտելու այն մեծ ցավը, որը երկար ժամանակ տանջում, հետապնդում ու ոչ մի կերպ բաց չի թողնում ինձ։ Ես լռում էի։ Լռում էի, որովհետև չէի կարողանում մեջս ուժ գտնել, որ դուրս գամ այն խորը անհուսությունից, որն ամեն օր մաշում էր ինձ։ Չէի կարողանում համակերպել այն մտքի հետ, որ մենք այսքան զրկանքների ու չապրելու միջով անցանք, որ արժանանանք այս ճակատագրին»:
Սա տիկին Լալայի հոգեվիճակն էր նախորդ տարի, ներկայումս դերասանուհին շրջել է կյանքի այդ էջը:
Սա տիկին Լալայի ինստագրամյան էջն է հիմա:
Զոհերին սգացող եւ իր տեղը չգտնող տիկին Լալան դարձել է բլոգեր, ավելին՝ գրանցվել է TikTok-ում:
Դերասանուհին հաճախ է տեսանյութեր հդապարակում, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում ոչ իր տարիքին, ոչ իր վաստակին, ոչ էլ նախկին սգացող գրառումներին: