13 տարեկանում պատահաբար իմացա, որ հայ չեմ, եւ հայրս էլ խորթ է. Յուլիա Ֆինկի՝ սերիալ հիշեցնող կյանքը (տեսանյութ)
Դերասանուհի Յուլիա Ֆինկն օրերս Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում խոսել է իր արմատների մասին:
Նա նշել է, որ իր ծնողները երկուսն էլ գերմանացիներ են, սակայն երկար ժամանակ ինքը գիտեր, թե կիսով չափ հայ է:
Մայրն ամուսնացել էր հայի հետ, Յուլիան էլ գիտեր, թե խորթ հայրն իր իրական հայրն է:
Ըստ Յուլիայի՝ ամենամեծ սիրուն հենց ինքն էր արժանանում, այդ թվում՝ խորթ հոր ընտանիքի կողմից:
Յուլիան խոստովանել է, որ իր կյանքը սերիալի էր նման, ավելին՝ 12 կամ 13 տարեկանում պատահաբար գտել էր իր ծննդյան վկայականը եւ իմացել էր իր ծագման մասին:
Յուլիան նշել է նաեւ, որ մայրն եւ խորթ հայրն այդ նույն ժամանակահատվածում ամուսնալուծվել էին, քանի որ խորթ հայրը խանդում էր մորը:
Այդ շրջանից սկսած թե Յուլիան, թե նրա քույրն ու եղբայրը չեն հանդիպել հորը, սակայն նրա ընտանիքի անդամների հետ կապը պահում են մինչ օրս: