Սկանդալային բլոգեր Մագա Հարությունյանը հայտնի է  որպես կենդանասեր:

Նա բազմիցս հրապարակել է տեսանյութեր, որոնցում գրեթե հայհոյանքներ է հնչեցնում այն մարդկանց հասցեին, ովքեր վատ են վարվել կենդանիների հետ:

Մագան մեկ անգամ հրապարակել էր տեսանյութ, որում իր մայրը շան բերանից վերցնում էր սնունդը եւ ուտում:

Առհասարակ, Մագան իր շանը վերաբերվում  է որպես երեխայի:

«Մաման գժվի քո համար». հաճախ տեսանյութերում հենց այսպես է դիմում իր շանը Մագան:

Նա հերթական տեսանյութն է հրապարակել, որը, մեղմ ասած, էսթետիկ չէ:

Մագայի շունը նրա հրապարակած տեսանյութերում անդադար լիզում է Մագայի դեմքը, նույնիսկ՝ բերանը:

Որքանով է այդ տեսանյութը հրապարակման ենթակա եւ ակնահաճո, թողնում ենք Ձեր դատին: