Անաիս և Էմիլ. հայկական շոու բիզնեսի ամենահայտնի սիրային պատմությունը. ինչպես էին բաժանվել
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Անաիս Սարդարյանը հղի է և պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալուն:
Անաիսը բավական փակ է պահում իր անձնականը, երբեք չի հրապարակում ամուսնու լուսանկարները:]
Այս անգամ Starnews-ը վերհիշել է Անաիսի սիրային ամենահայտնի պատմությունը, որը տարիների վաղեմություն ունի:
Ամուսնալուծությունից հետո Անաիսը մտերմություն էր անում դերասան Էմիլ Գալստյանի հետ: Նրանց հաճախ կարելի էր տեսնել միասին, ավելին՝ Անաիսը հրապարակավ նշում էր, որ եթե Էմիլը իր կողքին չլինի, ապա ինքը կգժվի:
Հետաքրքիրն այն է, որ որոշ ժամանակ անց Անաիսը բոլոր հարցազրույցներում պնդում էր, որ Էմիլի հետ իրեն բացառապես ընկերությունն էր կապում, հերքում էր ցանկացած ռոմանտիկ հարաբերություն դերասանի հետ:Անաիսի պնդմամբ՝ ինքը բազմաթիվ նման հարազատ ընկերներ ուներ:
Չնայած Անաիսի հերքմանը՝ Էմիլը հաստատում էր իրենց սիրավեպը՝ նշելով, որ բաժանումից հետո էլ հրաշալի հարաբերությունն ունեին: