«Տիկ–տոկ–ով մեծ գումարներ եմ վաստակում». 17-ամյա Վիլենան՝ հավելվածում ունեցած հաջողության, ծնողների վերաբերմունքի և քննադատությունների մասին

Տիկտոկերների հետ զրույցների շրջանակում Tert.am Life-ն այս անգամ զրուցել է Վիլենայի հետ: Վիլենա Կարապետյանը 17 տարեկան է, սովորում է ավագ դպրոցի 11-րդ դասարանում, նրա խոսքով՝ դեռ չի որոշել, թե ինչ մասնագիտություն է ընտրելու:

Վիլենան պատմեց, որ Տիկ-տոկի իր էջը բացել է 1-1,5 տարի առաջ: «Սկզբում տեսանյութ էի նկարել հայկական հումորային երգի ներքո, որը մարդկանց դուր եկավ: Այդ ժամանակ հետևորդներ չունեի, բայց տեսանյութս մոտ 40.000 դիտում ունեցավ: Մինչև այդ տեսանյութեր էի նկարում արտասահմանյան երգերի ներքո, մարդիկ չէին հասկանում, որ հայ եմ, որովհետև մազերս և աչքերս բաց գույնի են: Սկսեցի տեսանյութեր նկարել, բայց չէի պատկերացնում, որ մարդիկ ինձ կճանաչեն, մտածում էի՝ մոտ 500 հետևորդ կունենամ և վերջ, բայց հետևորդներս  արագ ավելացան, երկու շաբաթում 10.000 դարձան, ինչն ինձ ոգևորեց»,- ասաց նա:  

Տիկտոկերն արդեն 126.000 հետևորդ ունի։ Նա նշեց, որ թիվն ավելացել է, հատկապես, ամռանը: «Հետևորդներս ամռանը շատ ավելացան, քանի որ այդ ժամանակ ամեն օր 7 տեսանյութ էի տեղադրում: Հիմա կարող եմ մի օր 3 տեսանյութ տեղադրել, մի օր ոչինչ չտեղադրել: Հետևորդներ հավաքելուց հետո սկսեցի նկարել պարային տեսանյութեր, բայց հիմա սկսել եմ նաև վլոգեր նկարել, որովհետև մարդկանց դրանք ավելի են հետաքրքրում, հատկապես, որ ես էլ պարելուց չեմ փայլում: Վլոգերս իմ օրվա մասին են՝ ինչպե՞ս եմ օրս սկսում, ի՞նչ եմ անում, դիտումները միշտ բարձր են լինում, մեկ ժամվա ընթացքում մոտ 10.000 դիտում եմ ունենում»,- ասաց նա:  

Վիլենան նկատեց, որ, մինչև Տիկ-տոկ նկարելը, հավելվածին լուրջ չէր վերաբերում: «Հետո հասկացա, որ Տիկ-տոկը լուրջ հարթակ է գումար աշխատելու, հայտնիություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու համար: Հավելվածի միջոցով մեծ գումարներ եմ վաստակում, ծնողներիս համար նվերներ եմ գնում, բայց չեմ ուզում ասել, թե կոնկրետ որքան գումար եմ վաստակում: Կարողանում եմ ծախսերս ինքնուրույն հոգալ, բայց ծնողներս օգնում են: Այս տարիքում սեփական գումար վաստակելն ինքնավստահություն է տալիս, օգնում է դառնալ ինքնուրույն  մարդ, կախված չլինել ծնողներից: Այլ իմաստով Տիկ-տոկն ինձ ոչ մի կարևոր բան չի տալիս, թեև փոքրուց ցանկացել եմ մի փոքր ճանաչում ունենալ, որը հիմա ունեմ: Նկարահանվելու առաջարկներ շատ եմ ստանում, բայց մերժում եմ, որովհետև ինձ Տիկ-տոկը բավական է, ավելի հայտնի դառնալու ցանկություն չունեմ, թեև սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել»,- ասաց նա:

Ըստ Վիլենայի՝ շատ լավ է վերաբերում քննադատություններին: «Իրականում, վատ մեկնաբանություններն ավելի արագ են տարածվում, քան լավը, և դա նույնպես ճանաչում է բերում: Քննադատությունները տարբեր բնույթի են, նույնիսկ չեմ ջնջում դրանք, լինում է՝ լայքում եմ: Ես միշտ եմ այսպիսին եղել, քննադատություններին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, նույնիսկ փորձում եմ իմ ներսում փոփոխություններ անել տվյալ քննադատության հիման վրա, որպեսզի կատարյալ դառնամ»,- ընդգծեց նա:

Վիլենան շեշտեց, որ շատ համարձակ նկարներ կամ տեսանյութեր չունի: «Լուսանկարներում և տեսանյութերում ուղղակի փորիս հատվածն է բաց, ինչը Հայաստանում նորմալ է ընկալվում, այս առումով քննադատություններ ընդհանրապես չեն լինում, բայց թեմայի մասին Տիկ-տոկում խոսել եմ: Ինձ շատ էին հարցնում՝ ինչպե՞ս չեմ քննադատվում, ես պատասխանել եմ՝ ճիշտ չէ, որ մարդու հագուստի համար քննադատեն իրեն: Այն հետևորդներս, ովքեր ճիշտ են ընդունել ասածս, մնացել են ու շարունակում են հետևել ինձ, ովքեր ոչ՝ ինձ այլևս չեն հետևում: Ծնողներս ադեկվատ են մտածում և դեմ չեն, որ նման լուսանկարներ տեղադրեմ»,- ասաց նա:

Խոսելով մասնագիտության ընտրությունից՝ Վիլենան նշեց, որ այդ հարցում դեռ չի կողմնորոշվել: «Կարծում եմ՝ հոգեբանության ուղղությամբ կգնամ: Դեռ հստակ չեմ կողմնորոշվել, ուզում եմ երկար մտածել, որպեսզի ճիշտ որոշում կայացնեմ: Կարծում եմ՝ մի քանի տարի դեռ կզբաղվեմ Տիկ-տոկով, որովհետև տեսանյութեր նկարահանելը հաճելի է»,- եզրափակեց Վիլենան:

Ավելին

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan