-Ողջույն, Շուշաննա: Պատմիր, խնդրում եմ, թե որքանո՞վ ես հետևում նորաձևությանը և արդյոք ինքդ քեզ նորաձև համարո՞ւմ ես:
-Անկեղծ ասած, այդ հարցում այնքան էլ հետևողական չեմ: Ինձ համար նորաձև է այն հագուստը, որը սազում է ինձ և հարմարավետ է:
-Իսկ ի՞նչ ոճի հագուստ են նախընտրում կրել:
-Կախված է տվյալ միջավայրից, բայց, առհասարակ, նախապատվությունը տալիս եմ ազատ ոճին:
-Կա՞ արգելված հագուստ քեզ համար. ի՞նչ սահամանափակումներ ես ստիպված դնել ինքդ քո առաջ և ինչո՞ւ:
-Ինձ համար չկա արգելված հագուստ: Ես միշտ կրում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս, իսկ ինչ վերաբերվում է սահմանափակումներին, ապա ուշադրություն եմ դարձնում, որպեսզի հագուստը կողքից վուլգար տպավորություն չթողնի: