Դիանա Տոռեսի սեքսուալ ֆոտոշարքը
Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում այս անգամ զրուցել է «Կինստագրամ» սիթքոմից լսարանին հայտնի դերասանուհի Դիանա Տոռեսի հետ` բացահայտելով նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:
Արթնանալուց հետո առաջինը լվացվում եմ և իմ սիրելի շոկոլադով սուրճ խմում:
Իմ իդեալական հանգստյան օրը կրակին է:
Ֆիլմը պետք է դիտել մենակ և կինոթատրոնում:
Անվերջ կարող եմ լսել Ռիհաննայի «Diamond» երգը:
Վերջին անգամ Google-ում փնտրել եմ խաչբառի պատասխանը:
Առանց համացանցի իմ կյանքը չեմ պատկերացնում:
Քչերը գիտեն, որ ես բարկանում եմ ու փշրում շուրջբոլորս ամեն ինչ:
Առաջին աշխատավարձս ամսական 200. 000 դրամ էր:
Գաղտնի հոբբիս բռնցքամարտն է:
Ամենաթանկ իրը, որը գնել եմ` օծանելիքն է:
Մարդու մեջ ինձ կարող է գրավել մարդ լինելը:
Վանել` չկամությունը:
Զայրանում եմ, երբ վիրավորում են իմ ինքնասիրությունը, պատիվը, բարոյականությունը:
Երբեք գողություն չեմ անի:
Չեմ ների դավաճանությունը:
Կներեմ, եթե դիմացինը փոխի վերաբերմունքն ու սխալը չկրկնի:
Եթե հնարավորություն ունենամ անցյալ գնալու, ոչինչ չեմ փոխի:
Ինձ շատ են ծիծաղեցնում մարդկանց շահամոլությունն ու կեղծավորությունը:
Երջանիկ լինելու համար պետք է աշխատանքում կայանալ և ունենալ լավ ընտանիք:
Առաջին անգամ սիրահարվել եմ 20 տարեկանում:
Անպատասխան սեր չեմ ունեցել:
Դիմացինի սիրուն արժանանալու համար պատրաստ եմ լինել այնպիսին, ինչպիսին դիմացինս ցանկանում է ինձ տեսնել:
Մինչև ամուսնանալը պետք է կայանալ:
Կամուսնանամ, երբ իրագործեմ նպատակներս: