Ինչու Վահագն Գալստյանը ամուսնալուծվեց, սիրային կապ ունեցավ ուրիշ կնոջ հետ հետո վերադարձավ ընտանիք
Դերասան Վահագն Գալստյանի անձնական կյանքը շատ չի քննարկվել, սակայն այն բավական իրադարձուրյուններով լի է եղել:
Տարիներ առաջ լուրեր տարածվեցի, որ նա և դերասանուհի Շուշան Ղազարյանը ամուսնալուծվել են:
2018 թվականին դերասանը հաստատեց այդ լուրը, ավելին խոսեց նաև իր նոր, երկրորդ անգամ ստեղծվող ընտանիքի մասին.
«Մենք վաղուց ենք ամուսնալուծվել և թող չվերագրեն, թե իմ նոր ընտրյալը կապ ունի ամուսնալուծությանս հետ։ Նա բարոյական մարդ է, ինչպես ես։ Մարդիկ մտածում են, թե Լուսինեն տուն է քանդում։ Ուզում եմ բարձրաձայնել, որ այդպիսի բան չկա։ Ես Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից բավականին հետո։
Նա նորմալ հայուհի է։ Ես վատ եմ զգում, որ իրեն այսպիսի բաներ են վերագրում: Ես ինքս ընտանիքի մարդ եմ և չեմ պատկերացնում ինձ առանց ընտանիքի։ Ընտանիքը եկեղեցուց ուժեղ բան է։ Մարդը պետք է ընտանիքը հասկանա, որպեսզի կարողանա եկեղեցի գնալ»,– ասել է Վահագնը։
Այս հարցազրույցից մեկ տարի անց դերասանը համացանցից հեռացրեց իր և Լուսինեի նկարները, իսկ որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Վահանգը և Շուշանը կրկին միասին են: Դերասանը հաճախ է ընտանեկան լուսանկարներ տեղադրում և նրանք շատ երջանիկ տեսք ունեն: Վահագնը Դերասանուհու ծննդյան որը տեղադրել էր նրա լուսանկարն ու մակագրել այն այսպես.
«Շնորհավոր ծնունդդ Շուշանս, Սիրում եմ քեզ շատ »: