«Ես շտապում եմ քեզ սովորեցնել գնահատել ժամանակը ու, վստահ եմ, կհասցնեմ»․ Հայկոյի խոսքն իր որդուն (տեսանյութ)

Tert.am.life-ը գրում է.

 

Թեև օրեր շարունակ բժիշկները պայքարում էին ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկոյի կյանքի համար, ու շրջապատում գիտեին նրա առողջական բարդ վիճակի մասին, ոչ ոք չէր ուզում մտածել Հայկոյի կորստի մասին։ Այսօր երգչի մահվան լուրը ցնցեց բոլորին։

 

Հայկոն պարբերաբար ակումբային համերգներ էր ունենում, որոնք անցնում էին ջերմ ու լեցուն սրահներում։ Իսկ երևանյան մեծ մենահամերգ Մարզահամերգային համալրում երգիչն ունեցել էր 2017 թվականին՝ 10 տարվա լռությունից հետո։ Երևանի և սիրո մասին երգող Հայկոն իր համերգի համար ընտրել էր «Սիրո հավերժ քաղաք» խորագիրը։

Tert.am Life–ն առանձնացրել է հետաքրքիր դրվագներ երգչի համար կարևոր այդ օրվանից, որը նա բնորոշում էր որպես երջանկություն։

«Ինձ մոտ կյանքում երկու բան լավ չի ստացվում ՝ փող աշխատել և խոսել: Առաջինը, իհարկե, կատակ էր։ Բայց այսօր փորձելու եմ ավելի շատ խոսել և պատմել 10 տարվա լռության մասին»,– համերգի ժամանակ ասել էր Հայկոն։

Երգչի մենահամերգի սկիզբը տրվել էր որդուն՝ Արմանին, ուղղված խոսքով․

«Ամեն բան խառն է․ ես ուզում եմ պատմել միանգամից։ Չէ, ավելի ճիշտ, ուզում եմ ասել այն կարևորը, որ սովորական օրերին չեմ էլ համարձակվի։

Գիտես, ժամանակը մեր կյանքի ամենաբարդ հանգույցն է։ Ու ներիր ինձ, որ, երբեմն, քեզ դարձնում եմ իմ մեծական ցայտնոտի մասնակիցը ու չեմ տրվում քո մանկական կարևոր գործերին։

Երևի հետո, երբ մեծանաս, հիշողությանդ մեջ կմնան ինչ–որ բաներ, որ ականջի ծայրով լսել էիր։

Ես ուզում եմ սովորեցնել քեզ մարդկանց հետ շփվելու արվեստ կամ երբ ականջակալներս խլացնում են իրականությունը ու քեզ չեմ նկատում, իմ լռության մեջ դու սովոր ես լսել․․․ լսել բոլոր մարդկանց, լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկել և վերցնել միայն լավը։

Ես շտապում եմ       եզ սովորեցնել գնահատել ժամանակը ու, վստահ եմ, կհասցնեմ»։

Ավելին

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan