14 հարց, որ կանայք ամաչում են տալ տղամարդկանց
Կանայք դժվար են հասկանում տղամարդկանց: Նրանք անվերջ ձգտում են պարզել, թե իրականում ինչ կա ուժեղ սեռի մտքին: Նրանց հետաքրքրում է, թե մինչև առաջին սեքսը քանի՞ անգամ պետք է հանդիպել, նաև այն, թե տղամարդիկ հատկապես ինչի՞ց են ոգևորվում:
Կանայք շատ հետաքրքրսեր արարածներ են, իսկ տղամարդիկ՝ հանելուկ նրանց համար: Նրանք որքան էլ իրենց հետաքրքրող հարցերով դիմեն տղամարդկանց, միևնույնն է՝ կստանան հետևյալ պատասխանները՝ «չգիտեմ», կամ «քո խելքի բանը չէ»: Ներկայացնում ենք տղամարդկանց կողմից տրված այն հարցերի պատասխանները, որոնք իրականում հետաքրքրում են կանանց: Ինչո՞ւ եք տարված կանացի կրծքերով: «Որովհետև մենք չունենք դրանցից, հետո դրանք միշտ մեր ուղեղի մեջ են»: Ի՞նչ եք մտածում Ինստագրամում սելֆի տեղադրող աղջիկների մասին: «Սկզբից մտածում էինք, որ դա սովորություն է, հետո հասկացանք, որ նրանք այդ կերպ ուշադրություն են գրավում»:
Հանդիպման ժամանակ իրականում ի՞նչ կցանկանայիք անել: «Եթե աղջիկն իսկապես մեզ դուր է գալիս, այնքան կհանդիպենք, որքան անհրաժեշտ է, որպեսզի լավ ճանաչենք միմյանց: Հանդիպման լավագույն տարբերակներից մեկը ռեստորանում ընթրելը կամ գոլֆ խաղալն է:». Որտե՞ղ կհանդիպեք պարզապես ժամանակ անցկացնելու համար, և որտե՞ղ՝ լուրջ հարաբերեւթյուններ սկսելու: «Մի գիշերվա համար կարելի է հանդիպել բարում, կամ այն վայրում, որտեղ երկուսս էլ ցանկանում ենք խմել, իսկ լուրջ հարաբերություններ սկսելու համար կհանդիպենք ընդհանուր հետաքրքրություն ոնեցող վայրերում՝ մարզասրահ, համերգ, թատրոն և այլն:». Տղան ու աղջիկը կարո՞ն են լինել զուտ ընկերներ:
«Այո, բայց ինչ-որ պահից սկսած նրանց միջև ձգողական ուժ է առաջանում, հրաշալի է, երբ նրանք կարողանում են դա հաղթահարել: Առաջին հանդիպման սեքսից հետո դուք կցանկանա՞ք լուրջ հարաբերություններ կառուցել այդ աղջկա հետ:
«Դու անմիջապես ստանում ես այն, ինչ ուզում ես: Ինչպես ասում են՝ որսը վերջացավ, հետաքրքրությունն ու ինտրիգը կորչեցին: Դուք աղջկան դատո՞ւմ եք ըստ նրա աշխատանքի:
«Մի քիչ: Եթե նա դաստիարակ կամ մատուցող է, ուրեմն նա հավակնություններ չունի, նման աղջիկը այնքան էլ հետաքրքիր չէ»: Ինչո՞ւ եք պարզապես անհետանում, փոխարենը ասեք, որ տվյալ աղջիկն այլևս Ձեզ չի հետաքրքրում:
«Դա ավելի հեշտ է, քան նման խոսակցություն բացելը, ինչը հաստատ կվերջանա աղմուկով ». Դուք սոցցանցերում փնտրո՞ւմ եք աղջկա: «Փնտրում ենք, բայց եթե դժվարանում ենք, դադարեցնում ենք փնտրտուքները»: Ձեր կարծիքով ո՞րն է ամենասեքսուալ արարքը, որ գործում է աղջիկը «Երբ հանդիպման գալիս է անձրևանոցով, որի տակից ոչինչ չի հագել: Ես հասկանում եմ, որ դա անթույլատրելի է, բայց նա դիմել է այդ քայլին՝ հատուկ ինձ համար». Ո՞ր աղջիկներն են ձեզ համար անտանելի:
«Նրանք, ովքեր չափազանց շատ են խոսում իրենց մասին, կպչում ու պոկ չեն գալիս». Ի՞նչն է ձեզ ամենից շատ դուր գալիս աղջկա մեջ: «Գեղեցիկ աչքերը, հումորի զգացումն ու թուլանալու և զվարճանալու կարողությունը»: Աղջիկների մասին ո՞ւմ հետ եք կիսվում: «Մեր ընկերների, մեզ այդպես է հարմար»: Որքա՞ն պետք է հանդիպել աղջկա հետ՝ մինչև սեքս անելը: «Երեք հանդիպումն օպտիմալ է, եթե երկուսն էլ պատրաստ են դրան: Իսկ եթե երկուսն էլ իրար ցանկանում են ավելի շուտ՝ ինչո՞ւ ոչ»: