«25 տարի առաջ Հայկոն դեռ հայտնի երգիչ չէր, այլ տաղանդավոր դաշնակահար։ Միասին նվագում էինք ռեստորաններում, հարսանիքներին, տարբեր միջոցառումներին։ Հենց էդ տարիներին հասկացա, որ կյանքն ինձ հիանալի ընկեր է տվել։ Որպես մարդ, որպես ընկեր Հայկոյի նմանը չկա, ամենաբարի, ամենալուսավոր տղեն էր։ Չեմ հիշում, որ մեկին թթու խոսք ասած լիներ, բոլորի խաթրով էր գնում, էլ չեմ ասում նրա տաղանդի մասին»,- ասաց Սեյրանյանը։
Նա ոչ միայն Հայկոյի ամենամտերիմ ընկերներից է, այլև գործընկերը. նրանք հիանալի համագործակցել են։