Հնարավոր է Փարիզի խաղերում պայքարել ու մեդալակիր դառնալ. Էլմիրա Կարապետյան

Հաճելի զրուցակից է հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա նոր է վերադարձել Լոզանից, ուր մասնակցել է UEFA-ի  և շվեդական IMD BUSINESS SCHOOL  միջազգային բիզնես դպրոցի  համատեղ կազմակերպած  << Innovation in action >>   դասընթացին: Ծրագրին միացել է նաև միջազգային օլիմպիական կոմիտեն:  ՄՕԿ –ը մրցութային մի քանի փուլով, տարբեր մարզաձևերի 1800  դիմորդներից  ընտրել է  օլիմպիական խաղերի ընդամենը  երկու մասնակցի և հովանավորել: Ընտրյալներից մեկը մեր Էլմիրա Կարապետյանն է, մյուսը ՝ աֆրիկացի Բիանկա Բայտենտագը, որը  Տոկիոյի օլիմպիական խաղերում   վինդսյորֆինգ մրցաշարի փոխչեմպիոնուհի է : Երևանցի ատրճանակավարուհին տեղեկացրեց,  որ հիշյալ բիզնես դպրոցը մեծ հեղինակություն ունի աշխարհում: Ծրագիրը,  որտեղ ընդգրկված է մեր մարզուհին, բաղկացած է երեք փուլից: Առաջինի և երրորդի տևողությունը մեկական ամսով  հեռավար ուսուցումներ են, իսկ երկրորդը՝ Շվեյցարիայում անցկացված մեկշաբաթյա դասընթացն էր: Հրաձգուհին զրույցում  ասաց, որ դասերը տեսագործնական բնույթ ունեցան: Ունկդիրները եղել են տարբեր հաստատություններում ու անձամբ են հետևել գործնական աշխատանքներին: Հիմնական նպատակը եղել է ինովացիոն  - բիզնես տեխնոլոգիաների և   նոր մտքի ներդրումը  սպորտի  զարգացման համար: Եղել են ՄՕԿ –ի թանգարանում, զբոսնել այգում: Հանդիպման վերջում  Էլմիրան և Բիանկան իրենց ստորագրությունն են դրել հատուկ ցուցապատի վրա: Նման պատիվ տրվում է այն օլիմպիականներին, ովքեր հատուկ հրավերով են այցելում ՄՕԿ –ի կենտրոնակայան: Երևանի տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ Էլմիրան նաև ասաց , որ հենց դասընթացի օրերին է ձևավորվել իր միտքը՝ ոլորտի առաջընթացի ուղղությամբ: Անդրադարձանք նաև նրա մասնակցությամբ Տոկիոյի և երեք տարի հետո կայանալիք Փարիզի օլիմպիական խաղերին: -Ճիշտ է  ծագող արևի երկրում անցկացված  օլիմպիական խաղերի  ուղեգիր նվաճեցի, բայց 53 մասնակիցների պայքարում  վաստակածս 573 միավորը չբավարարեց  լավագույն ությակ մտնել, - ասաց նշանառուն: - Մրցաշարը նաև վկայեց, որ հնարավոր է Փարիզի խաղերում պայքարել ու մեդալակիր դառնալ:  Թեև ասում են,  որ օլիմպիական խաղերում գլխավորը մասնակցությունն է, բայց դա չի համապատասխանում իմ էությանը, բնավորությանը: Մարզիկը չպիտի մրցավայր մեկնի զբոսաշրջիկի կարգավիճակով: Ասպարեզ ելնողի հիմնական նպատակը մրցանակակիր դառնալը պետք է լինի: Մարզիչների հետ արդեն վերլուծել ենք իմ սխալները, գնահատել ունակություններս: Հաստատել ենք նաև անհատական ծրագիր, որով առաջնորդվում եմ . . . Հարցրինք, թե ով է սպորտում նրա կուռքը: Ասաց, որ այդպիսին չունի, թեև պապը հայկական ֆուտբոլի նշանավոր դեմքերից է եղել: Տվեց նրա  անունը, ու մենք պատառիկներ հիշեցինք  վաստակավոր մարզիչ, Շենգավիթում գործող ֆուտբոլի դպրոցի երկարամյա տնօրեն էդիկ Կարապետյանի հետ ունեցած հանդիպումներից:  Էլմիրան հուզվեց, գեղեցիկ աչքերից հոսող արցունքների միջից ասաց , որ ընդամենը ամիսներ առաջ է կյանքին հրաժեշտ տվել իր սիրելի պապիկը: Հավատանք, որ բնածին շնորհքով օժտված, աշխատասեր ու  նրբազգաց հրաձգուհու նպատակները կիրականանան:

Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»
website by Sargssyan