Չեմ թաքցնում, տխուր էր. Լևանդովսկին՝ «Ոսկե գնդակի» մասին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչ զգոցողություններ է ունեցել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունից հետո:
Հիշեցնենք, որ մրցանակը 7-րդ անգամ շնորհվեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: «Եթե խոսենք իմ զգացողությունների մասին, ապա անցած շաբաթը ծանր ստացվեց: Չեմ թաքցնում, շատ տխուր էի:
Բարդ էր խաղալ, ինձ երջանկության զգացողությունը պակասում էր: Երջանիկ չէի, ավելի շուտ՝ ընդհակառակը:
Իհարկե, ես հարգում եմ Մեսիին, և նրա խաղը, նրա նվաճումներն ու խաղամակարդակը: Այն փաստը, որ ես նրա հետ էի պայքարում, իմ համար սեփական խաղամակարդակի ցուցիչ է հանդիսանում:
Ես դա շատ եմ գնահատում, դա հպարտության առիթ է, բայց ես տխրություն էի զգում, որը տևեց ոչ թե մեկ կամ երկու օր, այլ շատ ավելի երկար: Ուրախ եմ, որ շաբաթվա մեջ հանդիպումներ չունեինք», ասել է լեհ ֆուտբոլիստը: