Թիմերի դաշտ դուրս գալու պահին «Արարատի» լեգեոներներից մեկը՝ Յակուբա Սիլուեն, որն ընդգրկված չէր մեկնարկային կազմում, անհասկանալի պատճառով դուրս էր եկել խաղադաշտ։
Հարձակվող Սերժ Դեբլեն փորձում էր համոզել վերջինիս՝ լքել խաղադաշտի սահմանները։ Ի վերջո, ստադիոնի անվտանգության աշխատակիցների ջանքերի շնորհիվ «Արարատի» լեգեոները լքեց խաղադաշտը, և հանդիպումը մեկնարկեց սպասվածից մի փոքր ուշ։