ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:
Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել՝
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Դանիելյան Էլինա –շախմատ
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
Մինասյան Գոռ – ծանրամարտ
Չալոյան Դավիթ – բռնցքամարտ
Մարզիկները դասավորված են այբբենական կարգով: Տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ: Կպարգևատրվեն նաև նրանց մարզիչներն ու բժիշկները:2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում էլ SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։