«Փյունիկից» հեռացել է 3 խաղացող
Երեւանի «Փյունիկից» հեռացել են եզրային հարձակվող Լազար Յովանովիչը, դարպասապահ Սևակ Ասլանյանը և պաշտպան Սուրեն Հարությունյանը։ Ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լազար Յովանովիչը «Փյունիկին» էր միացել 2021թ. սեպտեմբերին: 28-ամյա սերբ ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում անցկացրել է 6 խաղ:
Սևակ Ասլանյանը և Սուրեն Հարությունյանը «Փյունիկի» սաներ են և մրցաշրջանի աշնանային հատվածում հանդես էին գալիս «Փյունիկ Ակադեմիայում»: Սևակ Ասլանյանը նաև 3 խաղ է անցկացրել «Փյունիկի» կազմում՝ Բարձրագույն խմբում իր նորամուտը նշելով 2020թ. հունիսին։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Լազար Յովանովիչին, Սևակ Ասլանյանին և Սուրեն Հարությունյանին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։