Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Իսրայել
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի դաշտի տեր երկրի հավաքականի հետ։
Մեր ընտրանին կհանգրվանի Բեր Շևայի «Լեոնարդո Նեգև» հյուրանոցում, տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգինյո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ժուլիո Զանոտտո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Գոմել» (Բելառուս)
Վիտինյո – «Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)
Լուկաս Ռոզենսկի – «Ալ-Թադամոն» (Քուվեյթ)
Սարո Գալստյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Ավելացնենք, որ հանդիպումները կկայանան Բեր Շևա քաղաքում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ 20:00-ին: