Ընթանում է Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը. կանանց պայքարում հայտնի են չեմպիոնները
Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ 6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը: Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) է նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։
Հայաստանի չեմպիոններ են դարձել նաև Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ):
Կանանց ստուգատեսին ընդհանուր առմամբ 35 մարզուհի է մասնակցել:
Տղամարդկանց առաջնությունը կմեկնարկի վաղը՝ փետրվարի 2-ին. 5 օր շարունակ 10 քաշային կարգերում Հայաստանի ուժեղագույն ծանրորդները կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ կմասնակցի: