ԱՄՆ-ում կազմակերպվել է բարձերով մենամարտի առաջին առաջնությունը (տեսանյութ)
ԱՄՆ-ում «նոր սպորտաձև» է ստեղծվել՝ բարձամարտ։ Ֆլորիդայում նույնիսկ կազմակերպվել է բարձամարտի առաջին առաջնությունը՝ Pillow Fighting Championship (PFC):
Geo News-ի փոխանցմամբ՝ մրցաշարի գլխավոր մրցանակի՝ 5000 դոլարի համար պայքարել է 16 տղամարդ և 8 կին։ Բոլոր մենամարտերը տեղի են ունեցել նույն օրը։ Ռինգում լավագույններին որոշել են մրցավարները։ Տղամարդկանց մրցաշարում հաղթել է ամերիկացի Հոլլի Թիլմանը։ Կանանց կարգում լավագույնն է դարձել բրազիլուհի Իստելա Նունյեսը, որը մեկ մենամարտ է անցկացրել UFC-ում։
Ըստ PFC-ի ղեկավար Սթիվ Ուիլյամսի՝ բարձով մենամարտերը պարզապես զվարճանք չեն, այլ իսկական սպորտաձև։
«PFC-ն ներկայացնում է ձեռնամարտի ամբողջ դրաման՝ առանց MMA-ին կամ բռնցքամարտին բնորոշ արյունահեղության: Դա նման չէ տանը նստած ծիծաղելուն ու փետուրները թռչում են շուրջը: Ամեն ինչ լուրջ է, դժվար է հատուկ բարձերով հարվածել: Մեր մենամարտերի և MMA մենամարտերի միջև միակ տարբերությունն այն է, որ այստեղ ոչ ոք չի տուժում»,- ասել է Ուիլյամսը։